Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցման մասին օրինագիծն ԱԺ-ում է

«Նախագծի նպատակն է՝ վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն»,- ասվում է օրինագծի հիմնավորման մեջ:
Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները սահմանելու է կառավարությունը։
Օրինագծին, հիշեցնենք, Հանրապետական պատգամավորները կողմ են արտահայտվել, սակայն իրենց հերթին՝ առաջարկ են ներկայացրել՝ ցանկում ընդգրկել նաև 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ տուժածներին, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներին, ինչպես նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին։
Սակայն օրինագծի հեղինակները գտնում են, որ պետք է տարբերակել այդ դեպքերը, քանի որ, թեև 2 դեպքում էլ պետությունն ունի պարտավորություն, բայց Մարտի 1-ի զոհերի վրա կրակել է պետության ներկայացուցիչը, իսկ մյուս դեպքերում մահաբեր ուժ կիրառել են պետության ներկայացուցիչների նկատմամբ։