Վերջին անգամ նման ձմեռ ունեցանք 2017թ-ին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել          Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը       Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել    

15 հոկ 2018 15:20

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր կհանդիպի Սերժ Սարգսյանի մտերիմի հետ

ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպում է ունենալու «Վալլեքս» խմբի ընկերության նախագահ Վալերի Մեժլումյանի հետ: Մեր տեղեկություններով,  Մեժլումյանը փորձելու է հասնել նրան, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 380 մլն դրամի չափով տուգանքը չեղարկվի:
Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Պատճառը վարկային պարտավորություններն են, որոնք ընկերությունը չի կարող մարել: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ նախկինում «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր