22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11         21:30 - 3 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել աչքերի շուրջ կնճիռներից      21:10 - Որքանո՞վ են համատեղելի կենդանակերպի միևնույն նշանի ներկայացուցիչները    

15 հոկ 2018 19:38

Չենք կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկել. Վանեցյան

Չենք կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկել. ՎանեցյանՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ներկա գտնվեց հավաքականի մարզմանը, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Վանեցյանը փաստեց, որ բաց մարզան ընթացում ֆուտբոլիստների հետ քննարկել է Ջիբրալթարի հետ խաղը և հետագա անելիքները: «Թեպետ պարտվեցինք Ջիբրալթարին, սակայն վիճակագրությանը նայելով սա վերջին շրջանի լավագույն խաղերից մեկն էր: Ամեն դեպքում պարտություն ունենք: Առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր, որով կզարգացնենք մանկապատանեկան ֆուտբոլը»,-ասաց Վանեցյանը:
ՀՖՖ նախագահի հույս հայտնեց, որ Մակեդոնիայի դեմ խաղում թիմը կկարողանա դրական  արդյունքի հասնել: «Ամենակարևորն այն է լինելու, որ ֆուտբոլով հնարավորինս շատ զբաղվեն: Ես չեմ ուզում թերագնահատել այսօրվա հավաքականի ֆուտբոլիստներին, բայց եթե օբյեկտիվ լինենք, նայելով խաղը կասենք, որ չի բավարարում մեզ»,-փաստեց նա:
Վանեցյանը շեշտեց, որ ծրագիրը երկարաժամկետ է և դրա առաջին պտուղները կքաղենք 4-5 տարի անց միայն: «Ես դիմում եմ երկրպագուներին՝ խնդրելով համբերատարությամբ լցվել և վստահեն մեզ: Առաջիկայում կտեսնենք գործուն քայլեր: Չենք կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկել»,-եզրափակեց ՀՖՖ նախագահը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր