Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

16 հոկ 2018 10:38

«Հրապարակ».Եվրոպան և Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը

«Հրապարակ».Եվրոպան և Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպան և հատկապես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն։ «Անընդունելի է փոխել Ընտրական օրենսգիրքը և դրանից 1 ամիս հետո գնալ ընտրությունների․ սա է Վենետիկի կարծիքը»,- ասացին մեզ։ Ինչ վերաբերում է Ստրասբուրգ մեկնած Լենա Նազարյանին, ապա նա հանդիպել է ԵԽԽՎ նախագահի, աշխատակազմի ղեկավարի հետ, փոխանցել իշխանությունների տեսակետը։

«Նա չունի Վենետիկի հանձնաժողովի հետ բանակցելու լիազորություններ, և այդքան էլ հեշտ չէ վերջիններիս ինչ-որ բան համոզել, իրենց որդեգրած սկզբունքներից հետ կանգնեցնել»,- ասաց մեր աղբյուրը։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն, սակայն, ասել էր՝ կարող է և արագ ռեժիմ կիրառվել։ «Արագ, բայց ո՛չ 10 օր կամ 1 ամիս»։ Հայտարարությա՞մբ հանդես կգան։ «Ոչ, իրենք գտնում են ասելիքը տեղ հասցնելու ձևը»»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր