Իմ դեպքում նման ճնշում կա, և այժմ փաստաբանները պատրաստում են այդ դիմումը.Քոչարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ
![Իմ դեպքում նման ճնշում կա, և այժմ փաստաբանները պատրաստում են այդ դիմումը.Քոչարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ Իմ դեպքում նման ճնշում կա, և այժմ փաստաբանները պատրաստում են այդ դիմումը.Քոչարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ](https://hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1539858452_5889941f-92e8-4127-9dd1-467236421bd7_cx0_cy1_cw0_w1023_r1_s.jpg)
«Պարտադիր կդիմեմ ՄԻԵԴ, եթե նման անհրաժեշտություն լինի: Հարցն այն է, որ դրա համար հարկավոր է անցնել ներպետական բոլոր գործընթացները»,- գործակալությանն ասել է Քոչարյանը:
Ընդ որում, նա նշել է, որ կան առանձին դեպքեր, երբ դիմումներն ընդունվում են նախքան ներպետական գործընթացները, եթե դատարանի վրա ճնշումներ են նկատվում:
«Իմ դեպքում նման ճնշում կա, և այժմ փաստաբանները պատրաստում են այդ դիմումը»,- հավելել է Քոչարյանը:
Ընդ որում, Քոչարյանն «աննախադեպ» է անվանել ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը.
«Այնպիսի սկանդալ է, որին, նվազագույնը, պետք է հրաժարականներ հաջորդեին: Սակայն նրանք շարունակում են պաշտոնավարել: Չնայած, եթե օբյեկտիվ լինենք, նրանք բռնվել են հանցանքի պահին»:
Քոչարյանի խոսքով՝ գաղտնալսումը ոչնչացնում է քրեական գործը, որում ներգրավված է ինքը:
«ՄԻԵԴ-ի համար այդ փաստը բավարար է: Քրեական գործը սարքված է: Ես այն իրավական աղբ եմ անվանում: Այլ բառ դժվար է գտնել»,- հավելել է Քոչարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանը մտադիր է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել: