ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

19 հոկ 2018 13:40

Շանթ Հարությունյանի որդին՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանի՝ Շանթ Հարությունյանին ծեծելու վերաբերյալ հայտարարեց, որ պետք է նոր քննություն իրականացվի, և ակնկալում են Շանթ Հարությունյանի համագործակցությունը:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը Politik.am-ի հետ զրույցում ասում է.
«Նախ թող հորս ազատեն, հետո նոր քննության մասին մտածեն: Իսկ ինչ վերաբերում նրան, որ հայրս ցուցմունք չի տվել, պարզ է պատճառը՝ դատական ամբողջ համակարգը գտնվում է այն իշխանության ձեռքում, որի դեմ պայքարել է հայրս՝ Շանթ Հարությունյանը: Իմաստ չունի ցուցմունք տալ»:
Շահեն Հարությունյանն ասում է, որ հոր ծեծի հետ կապված շոշափվում են միայն Հունան Պողոսյանի և Վովա Գասպարյանի անունները, բայց իրականում էլի մարդիկ են եղել, որոնց մասին, կարծում է, պետք է Շանթ Հարությունյանն անձամբ խոսի:
Խոսելով Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու մասին, Շանթ Հարությունյանի որդին ասում է.
«Ես բացասական եմ վեաբերվում այդ նշանակմանը, հուսով եմ՝ Փաշինյանը պարզաբանումներ կտա: Բայց բացասական վերաբերվելուս պատճառը նրա՝ նախկին իշխանության օրոք աշխատելը չէ:  Միայն դրանով մարդուն չեմ դատում: Նույն տրամաբանությամբ՝ երբ Վալերիյ Օսիպյանը, լինելով նախկին իշխանության օրոք աշխատած անձ, ինձ ու ընտանիքիս հրավիրեց իրենց տուն, սիրով գնացի:
Փաշինյանն ասում է՝ քանդում ենք բարիկադները, որ քաղաքական ռասիզմ տեղի չունենա, նույն սկզբունքով կարող էր Սերժ Սարգսյանին այդ պաշտոնին նշանակել՝ ասելով, որ քանդում է բարիկադները»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր