Տեսանյութ.Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է. Կարապետյանների հայտարարությունը          Ահազանգ. ընտրողներին 30.000-ական դրամ են բաժանում թիվ 3 համարի քվեաթերթիկն ընտրատեղամասից դուրս հանելու համար       Ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 քաղաքացի    

20 հոկ 2018 12:55

Կերչի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցրած 20-ամյա հայ տղան փորձել է ինքնասպան լինել

Կերչի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցրած 20-ամյա հայ տղան փորձել է ինքնասպան լինել20-ամյա Արմեն Բադալյանը՝ Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած զանգվածային սպանդի հետևանքով կորցնելով իր սիրելիին՝ Վիկտորիա Դեմչուկին, փորձել է ինքնասպան լինել, հաղորդում է Вести Крым-ը:
     Արմենի քույրը հայտնել է, որ իր եղբայրն իսկապես սիրում էր Վիկտորիային:
«Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, նա հեռու չէր գնում Վիկտորիայի կողքից, հիվանդանոցում հերթապահում էր աղջկա ծնողների հետ: Բժիշկներն անդամահատել էին նրա ոտքն ու հույս ունեին, որ նա կապրի: Սակայն Մոսկվա տեղափոխելիս նա մահացավ»,- պատմել է տղայի քույրը:
Նա հավելել է, որ Արմենը խորապես ցնցված է, և այսօր հայտնի է դարձել, որ երիտասարդը նետել է իրեն 4-րդ հարկից՝ թողնելով գրություն:
Բժիշկների խոսքով՝ Արմեն Բադալյանը ողնաշարի վնասվածք է ստացել և ծանր, սակայն գիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով զոհերի և տուժածների թվում հայեր չկան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր