Ինչի մասին կարող է վկայել մատների երկարությունը

Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ մատների երկարության տարբերությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կարող են կապված լինել տեստոստերոնի ներարգանդային ազդեցության հետ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու սեռական կողմնորոշումը որոշվում է արգանդում և կախված է այն բանից, թե որքան արական հորմոն է ազդում պտղի վրա, և թե ինչպես է պտղի մարմինը արձագանքում այդ հորմոնին: Նրանք, ովքեր ենթարկվում են տեստոստերոնի ավելի բարձր մակարդակի, ավելի հավանական է, որ ունենան բիսեքսուալ կամ միասեռական կողմնորոշում: Քանի որ հորմոնալ մակարդակի և մատների երկարության միջև անմիջական կապ կա, ապա, ձեռքերին նայելով, կարելի է պատկերացում կազմել մարդկու սեռական կողմնորոշման մասին: