Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 հոկ 2018 18:38

Ընտրատեղամասի մոտակայքում հնչած պայթյունի հետևանքով երեխա է մահացել

Ընտրատեղամասի մոտակայքում հնչած պայթյունի հետևանքով երեխա է մահացելՔաբուլում ընտրատեղամասերից մեկի մոտակայքում հնչած պայթյունի հետևանքով վիրաբուժական կենտրոն է տեղափոխվել 30 տուժած, այդ թվում՝ երեխա, որն ավելի ուշ մահացել է, այդ մասին հայտնում է իտալական Emergency ոչ կառավարական կազմակերպությունը, փոխանցում է ՌԻԱ նովոստի գործակալությունը:
Emergency կազմակերպությունը հիմնադրվել է 1994 թվականին Միլանում և շտապ բուժօգնություն է տրամադրում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Աֆղանստանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլում, որտեղ այսօր խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրություններ են անցկացվում, առնվազն երեք պայթյուն է տեղի ունեցել: Դրանք որոտացել են քաղաքի տարբեր շրջաններում: Բոլոր պայթյունները տեղի են ունեցել ընտրատեղամասերի անմիջական հարևանությամբ:
Դեռ երկրի տարածքում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Քվեարկությունից առաջ «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը, որը չի ընդունում այսօր անցկացվող ընտրությունները, խաղաղ բնակիչների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել:
Փորձագետներն ակնկալում են, որ ինչպես նախկին ընտրությունների ժամանակ, այս ընտրություններին էլ քիչ մասնակցություն կլինի: Դա կապված է ոչ միայն ընտրական գործընթացի հանդեպ ընդհանուր անվստահության, այլև անվտանգության ոլորտում իրավիճակի սրման հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր