Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Opel»-ում, այն դարձել է ոչ շահագործելի          Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը դադարեցնելու ծրագիրը       Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը    

22 հոկ 2018 10:03

2 բժիշկներ հիվանդին անհամատեղելի արյուն են ներարկել, որի պատճառով վերջինս մահացել է

2 բժիշկներ հիվանդին անհամատեղելի արյուն են ներարկել, որի պատճառով վերջինս մահացել էՎայքի բժշկական կենտրոնի երկու բժիշկներ հայտնվել են դատարանում՝ հիվանդին մահ պատճառելու մեղադրանքով։
Ըստ մեղադրանքի՝ բժշկուհի Ժանետա Գրիգորյանը 2017թ.–ի օգոստոսի 1–ին սխալ է որոշել բուժօգնության բերված Վահե Մարգարյանի արյան խմբային պատկանելիությունը, այդ արյան և փոխներարկվող արյան համատեղելիությունը, ինչի հետևանքով Վահե Մարգարյանին փոխներարկվել է անհամատեղելի արյուն, որի պատճառով վերջինս մահացել է։

Բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրաչիկ Մանուչարյանը նույնպես մեղադրվում է հիվանդի մահվան մեջ։ Մեղադրանքի համաձայն՝ նա վստահել ու անհիմն բավարարվել է լաբորատորիայի բժշկուհի Ժանետա Գրիգորյանի տրամադրած տվյալներով, ինչի հետևանքով Վահե Մարգարյանին փոխներարկվել է անհամատեղելի արյուն, որի պատճառով վերջինս մահացել է։
Բժիշկներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130–րդ հոդվածի 2–րդ մասով։ Նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել։
Գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր