Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

29 ապր 2019 11:29

«Ես բոմժ չեմ».Կոտրվածքներով դուրս գրված 81-ամյա պապիկը մահացել է հիվանդանոցի պատի տակ

«Ես բոմժ չեմ».Կոտրվածքներով դուրս գրված 81-ամյա պապիկը մահացել է հիվանդանոցի պատի տակԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ավարտվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի չորս բժիշկների՝ Ահարոն Մարգարյանի, Վարդան Անափիոսյանի, Արսեն Ասատրյանի և Նարեկ Պեպանյանի գործի քննությունը:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Ահարոն Մարգարյանը, բժիշկ-ռենտգենոլոգ Վարդան Անափիոսյանը, վիրաբույժ Արսեն Ասատրյանը և բժիշկ-ռեանիմատոլոգ Նարեկ Պեպանյանը թույլ են տվել մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, դրանց նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք և արդյունքում անզգուշությամբ առաջացրել են հիվանդ Ռաֆիկ Խաչատրյանի մահը:
Չորս ամբաստանյալներին էլ առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:
Ըստ գործի տվյալների՝ 2015 թվականի հունվարի 18-ին շտապօգնության թիվ 64 անձնակազմը կանչով մեկնել է «Էրեբունի» քոլեջի մոտ ու հայտնաբերել է տարեց տղամարդու դիակ: Հետագայում դիահերձմամբ մահացածի մոտ ախտորոշվել է «կոնքի աջ կեսի ոսկրերի բազմաթիվ բեկորային կոտրվածքներ»:
Սկզբում նույնիսկ քրեական գործ է հարուցվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, սակայն հետո քննությունը հանգել է հետևության, որ 81-ամյա տղամարդու մահվան պատճառը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է եղել:
Պարզվել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Երևանի Եղբայրության և Չեխովի փողոցների հարակից տարածքի ավտոկայանատեղիի մոտ վայր է ընկել մի քաղաքացի՝ 81-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը: Քաղաքացիները շտապօգնություն են կանչել: Շտապօգնության բժիշկը, նախնական ճիշտ ախտորոշելով, որ տարեց տղամարդը կոտրվածք ունի, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել է բազմապրոֆիլ հիվանդանոց՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Այնտեղ, ըստ մեղադրանքի, հիվանդին չեն պահել դինամիկ հսկողության տակ, թերի հետազոտում են կատարել, ճիշտ ախտորոշումը չեն գտել և տարեց մարդուն դուրս են գրել այն դեպքում, երբ նա … չի կարողացել քայլել…
Ըստ մեղադրանքի՝ բժշկական կենտրոնում կատարվել է Ռ. Խաչատրյանի կոնքոսկրերի ռենտգեն, բայց չեն հայտնաբերվել կոնքոսկրերի բեկորային կոտրվածքները ու… քայլել չկարողացող տարեց հիվանդը, առանց ուղեկցողի, դուրս է գրվել ու դուրս է բերվել հիվանդանոցից…
Գործի քննության շրջանակներում կատարվել է բժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ «Եթե հիվանդը գտնվեր հիվանդանոցում, կատարվեին գործիքային և լաբորատոր հետազոտություններ, հնարավոր կլիներ հայտնաբերել կոնքոսկրերի կոտրվածքները և հետորովայնամզային տարածության արյունահավաքի առկայությունը… Ռենտգեն նկարները որակապես եղել են թերի…»: Հիվանդը պետք է պահվեր դինամիկ հսկողության տակ, պետք է ճշտվեր ախտորոշումը, կատարվեր ստացիոնար բուժում…
Դատարանում հարցաքննված փորձագետ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ա. Ղազարյանը նշել է, թե կոնկրետ այս գործով տուժողի ստացած կոտրվածքի բնույթը՝ կոնքի ոսկորների կոտրվածքը, այնպիսին է եղել, որ մի քանի ժամվա ընթացքում արյուն է հավաքվում որովայնի խոռոչում՝ կոտրված ոսկորները վնասում են ներքին օրգանները, առաջացնում են ներքին արյունահոսություն, որը կարող է դանդաղ կատարվել: Նույնիսկ տվյալ հիվանդին եթե հենց հիվանդանոց ընդունվելու պահին որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն կատարեին, կարող էին ոչ մի արյունահավաք չտեսնել, արյունահավաք դեռ կարող էր չլինել: Դա ժամերի ընթացքում է լինում, այդ պատճառով կարևոր է հիվանդին անընդհատ հսկողությոն տակ պահելն ու պարբերաբար հետազոտելը:
Տվյալ հիվանդը պետք է լիներ ստացիոնարում՝ որևէ բաժնում՝ կարևոր չէ, բայց պիտի գտնվեր բժշկական հսկողության տակ:
Ըստ փորձագետ Ղազարյանի՝ «մեկ ոչ պատշաճ պահ կա այս գործում՝ տվյալ հիվանդը չի եղել հիվանդանոցում»:
Հանձնաժողովային փորձաքննության եզրակացության մեջ փորձագետները նշել էին՝ պետք է քննչական ճանապարհով պարզվի՝ ով է հիվանդին դուրս գրել հիվանդանոցից: Գործի քննության ընթացքում այդ հարցն այդպես էլ մնացել է չպարզված…
Իսկ տարեց մարդը մահացել է մեծ, տեխնիկապես հագեցած, բժշկական հմուտ կադրեր ունեցող հիվանդանոցի պատի տակ՝ նրան սայլակով դուրս են բերել հիվանդանոցի մուտքից, իսկ անվտանգության աշխատողը նրան «շլագբաումից» այն կողմ է տարել, նստեցրել է «բորդյուրին», առաջարկել է նույնիսկ վճարել տաքսու համար, որ դժվարությամբ տեղաշարժվող մարդը տուն հասնի: Պապիկը վիրավորվել ու հրաժարվել է: Նրա վերջին խոսքերից է եղել անվտանգության աշխատող երիտասարդին ուղղված խոսքը. «Ես բոմժ չեմ»…
Այս գործը դատավոր Աննա Դանիբեկյանն իր վարույթ էր ընդունել 2016 թվականի նոյեմբերի 21-ին: Դատական քննությունը տևել է շուրջ 2 տարի 3 ամիս ու չի ավարտվել դատավճռով: Ամբաստանյալների շահերի պաշտպանները միջնորդել են իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը, դադարեցնել նրանց քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը:
Տուժողի իրավահաջորդը դիմումով հայտնել է, թե չի առարկում, որ ամբաստանյալների նկատմամբ Համաներման ակտի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: Դատական նիստում տուժողի իրավահաջորդը պնդել է իր դիրքորոշումը և հայտնել է, թե բողոք, պահանջ չունի:
Դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունները: Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ չորս բժիշկների նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցվել, քրեական գործի վարույթը կարճվել է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ավարտվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի չորս բժիշկների՝ Ահարոն Մարգարյանի, Վարդան Անափիոսյանի, Արսեն Ասատրյանի և Նարեկ Պեպանյանի գործի քննությունը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր