Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

22 հոկ 2018 13:03

ԱԺ-ն չհաստատեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը

ԱԺ-ն չհաստատեց  ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումըՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբհոկտեմբերի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով:
***
ՀՀ ազգային ժողովը չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում. երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում:
 ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց, որ կառավարության առաջարկված նախագծի մեջ փոփոխություն են արվել: «ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդված համաձայն՝ ԱԺ-ն որոշում է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից 72 ժամվա ընթացքում»,-ասաց Բաբլոյանը:
Նախագիծը, սակայն, քվեարկությամբ չընդունվեց. կողմ քվեարկեց 44 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:
Երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմանը որոշ պատգամավորներ հապճեպ էին համարել նախագծի ընդունումը 24 ժամվա ընթացքում: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ խորհրդակցել և եզրակացության են եկել, որ կարող են այն փոխել 72-ժամյա ռեժիմով:
Նախագծի ընդունվելու համար անհրաժեշտ են առնվազն 63 պատգամավորների կողմ ձայներ, ԱԺ նիստում առավոտյան գրանցվել էր 53 պատգամավոր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր