Հիշողությունը զարգացնելու 6 մեթոդ
Ինչպես՞ս զարգացնել սուպեր հիշողությունը կամ եթե արդեն ուեք այն, ինչպես թույլ չտալ, թր այն խամրի։ Առաջարկում ենք կենցաղում կիրառելուհամար մի քանի պարզ միջող, որոնք կօգնեն ձեզ զարգացնել սուպեր հիշողություն և ուշադրություն։
Ամենակարևորն այն է, որ այս ամենը կիրառեք պարբերաբար և այդպիսով մարզեք հիշողությունը՝ յուրաքանչյուր օր դարձնելով այն ավելի ուժեղ ու ամուր:
1. Մաքրեք ատամները՝ խոզանակը բռնելով ձախ ձեռքով, եթե դուք աջլիկ եք, և հակառակը՝ աջ ձեռքով, եթե դուք ձախլիկ եք: Այդպես մարզվում է ձեր ուղեղի երկրորդ կիսագունդը, բարելավվում է մտածելու արագությունն ու հիշողությունը:
2. Փորձեք գնումների ցուցակը պահել մտքում, այլ ոչ թե թղթի վրա, հակառակ դեպքում 60 տարեկանում տան անդամները ձեզ այլևս թույլ չեն տա խանութ գնալ, քանի որ անընդհատ կմոռանաք ամեն ինչ: Սակայն նշենք, որ ցանկը կազմելը, թեկուզ և մտքի մեջ, պարտադիր պայման է ձեր ֆինանսական միջոցները խնայողաբար տնօրինելու համար:
3. Երբ գեղարվեստական ֆիլմ եք դիտում, ավարտելուց հետո պտտեք ողջ սյուժեն ձեր մտքում՝ վերականգնելով դեպքերի ընթացքը: Դրա վրա դուք ընդամենը 20 վայրկյան կծախսեք, բայց օգուտը հսկայական կլինի: Իսկ եթե դիտեք ֆիլմեր, որոնք ձեզ կմոտիվացնեն ու կմղեն նոր բարձունքներ նվաճելու, ապա օգուտը կկրկնապատկվի ու կեռապատկվի:
4. Եթե ձեզ իսկապես լավ հիշողություն է անհրաժեշտ, ամեն օր մի փոքրիկ քառատող սովորեք, շաբաթական՝ 1 բանաստեղծություն: Արդյունքում դուք սովորած կլինեք 52 բանաստեղծություն տարվա ընթացքում:
5. Կերեք նաև ընկույզ, մեղր, ծովային կաղամբ, հետևեք ձեր քաշին: Շատ զբոսնեք և քայլեք օրվա ընթացքում: Թողեք ծխելը:
6. Սիրահարվեք. ձեր արյան մեջ ազոտի օքսիդ կարտադրվի, որը կվերականգնի վնասված անոթները և դուք կսկսեք ավելի արագ տրամաբանել ու մտածել: