Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը          Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը    

25 հոկ 2018 16:30

Միհրան Պողոսյանի և Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցված չէ. ՀՔԾ պետ

Միհրան Պողոսյանի և Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցված չէ. ՀՔԾ պետԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործ չկա հարուցված։ Ինչպես փոխանցում է Այդ մասին կառավարությունում «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ խոշոր կաշառքի գործով պատգամավոր է առաջիկայում կալանավորվելու։
Նա, սակայն, հրաժարվել է մեկնաբանել մամուլում շրջանառվող լուրերը Արամ Հարությունյանի կամ մեկ այլ պատգամավորի անվան շուրջ, միայն նշել է. «Անձի նկատմամբ, եթե գործ լինի հարուցված, ապա նա պետք է ունենա կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Նշված անձը տվյալ գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի»:
Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում է նաեւ ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը, Սասուն Խաչատրյանը պատասխանել է, որ նա որևէ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ:
Հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որը 100 տոկոսով ապացուցված է և արդեն երկու ամիս, իրենք ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին են սպասում: «Որ օրը մտավ էդ թուղթը, այդ օրը նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ՝ կաշառքի գործով: Երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս, որը կապված է մի քիչ էլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ այդ երկրի հետ կապեր կան, անընդհատ ձգում են: Բայց այդ պատգամավորը կալանավորվելու է եւ դա լինելու է Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը»,- ասել էր նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր