Սեպտեմբերի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն    

25 հոկ 2018 17:20

Հայաստանը կարող է ազատվել Ռուսաստանի ազդեցությունից. Ջոն Բոլթոն

Հայաստանը կարող է ազատվել Ռուսաստանի ազդեցությունից. Ջոն ԲոլթոնԱռավել կայուն ժողովրդավարություն ունեցող պետության համար հեռանկարը այստեղ հրաշալի է, ասել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ ապագա ունի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, նաև հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական ազդեցությունը տարածաշրջանում, Ջ.Բոլթոնն ասել է.
«Կարծում եմ՝ դա իսկապես ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար, որ այն լիիրավ օգտագործի իր ինքնիշխանությունը և կախված չլինի կամ չենթարկվի արտաքին ազդեցության: Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ Այնպես որ, ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր