Մայրն իր 5 անչափահաս երեխաների հետ շուրջ 20 օր է անհետ կորել է․ համայնքից նոր մանրամասներ են հայտնում          Եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք և վրան գրել «Թթվասեր», ապա կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել թթվասեր       Այդուհանդերձ,Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg    

26 հոկ 2018 10:34

«Հրապարակ».Փաշինյանը զգուշացրել է աներորդուն

«Հրապարակ».Փաշինյանը զգուշացրել է աներորդուն«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռ հայտնի չէ՝ հին, թե նոր ԸՕ-ով են ուժերը գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն կուսակցություններում արդեն սկսել են կազմել ընտրացուցակները։ Մենք տեղեկացանք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի կազմման կոորդինատորն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, բայց այդ աշխատանքներին մասնակցում է եւս 4 մարդ «ՔՊ»-ից, որոնք առաջարկներ են անում եւ որոշում, թե ում որ տեղում առաջարկեն։ Վերջում Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի, եւ ամբողջական ցանկը կհրապարակվի։


Ամենայն հավանականությամբ, նախորդ տարիների ժողովրդավարական մեթոդները՝ քվեարկությամբ տեղերը որոշելու, այս տարի չեն կիրառվի։ Սակայն մի պայման կամ սկզբունք ի սկզբանե որոշված է՝ «ՔՊ» վարչության անդամների մերձավոր բարեկամները չեն լինելու ցուցակում։
Այդ սկզբունքից ելնելով էլ՝ Փաշինյանը զգուշացրել է իր աներորդուն՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, որ նա ցուցակում չի լինելու։ Հավանաբար, նրան ինչ-որ ժամանակ անց որեւէ պաշտոն կտան։
Ինչ վերաբերում է ԲՀԿ համամասնական ցուցակին, ապա, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է այն հիմնովին նորացնել, երիտասարդացնել։ Թե ովքեր կհայտնվեն ցուցակում, դեռ հստակ չէ, բայց որոշ անուններ արդեն իսկ շրջանառվում են։
Օրինակ, ԲՀԿ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Արզումանյանի, «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանի, «Կենտրոնի» մեկնաբան Պետրոս Ղազարյանի»:


Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր