Ռուսաստանը Հայաստանին խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ          Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ       Տեսանյութ.Մենք նոր ծրագիր ունենք, ՀՀ-ում անապահով ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար    

15 մար 2018 16:35

Նիկոլ Փաշինյանի առաջին հավաքի օրը հայտնի է

 Նիկոլ Փաշինյանի առաջին հավաքի օրը հայտնի է
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է ապրիլի 3-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Այդ մասին կուսակցությունն արդեն իրազեկել է Երևանի քաղաքապետարանին: Առաջին հանրահավաքի օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակվությունը նախատեսում է նաև երթ անցկացնել՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ և ընտրել է փողոցում պայքարելու տարբերակը, սակայն «Ելք» դաշինքի մյուս անդամների մոտ այս հարցում դեռ միանշանակ որոշում չկա: Ընդգծենք սակայն, որ Ազատության հրապարակում հավաքվելու վերջնական որոշում չկա եւ իրազեկումը ներկայացվել է մարտավարական տեսանկյունից ելնելով: Հետաքրքիր է, որ իրազեկումը միայն ՔՊ-ի կողմից է, ինչը ևս մեկ անգամ հաստատում է դաշինքում առկա անհամաձայնության հանգամանքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր