Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 հոկ 2018 10:49

Կտրուկ խոսքը քաղաքական գործչի խոսք չէ,հիշո՞ւմ եք, նա ասաց, որ մարտի 1-ը բացահայտվել է, ո՞ւր է

Ոչ ՀՔԾ-ում եմ աշխատում, ոչ որևէ մեկի միջոցով կաշառք եմ տվել, ոչ էլ լսել եմ, թե ով է ում կաշառք տվել: News.am-ի հետ զրոույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե շուտով կաշառքի գործով պատգամավոր է ձերբակալվելու և պատասխանելով հարցին, թե ում մասին կարող է խոսքը լինել:

Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի անունը, Շարմազանովը նշել է, որ պետք է հարգել անմեղության կանխավարկածը և չառաջնորդվել մամուլի հրապարակումներով. «Երբ իրավապահները կտան համապատասխան գնահատական, կլինեն փաստեր, այդ ժամանակ կխոսենք: Բայց ինձ զարմացնում է այն, որ վարչապետը մանրամասն տեղյակ է յուրաքանչյուր քրեական գործից: Դա վարույթ իրականացնող մարմնի խնդիրն է, և կա նախաքննության գաղտնիք: Բացի դրանից, ինչ է նշանակում այդ մարդը պետք է կալանավորվի, դատախազությունը պետք է նման բան առաջարկի և մենք կորոշենք»:
Շարմազանովի խոսքերով, Փաշինյանը ժողովրդահաճո բառապաշար է ընտրել և հայտարարություններից այն կողմ դեռ չի անցել. «Հիշո՞ւմ եք, կարծեմ օգոստոսի 17-ին ասաց, որ մարտի 1-ը բացահայտվել է, ո՞ւր է: Մենք հիմա տեսնում ենք, որ նույն Ռոբերտ Քոչարյանի հետ կապված այլ գործ է: Մի բան ակնհայտ է, որ Քոչարյանին 10 զոհերի մասով մեղադրանք չկա առաջադրված: Կամ կանգնում ասում է, որ Հայաստանում օլիգարխ չկա, կաշառակերություն չկա: Եղբայր, որ դու չես վերցնում, դա չի նշանակում, որ մնացածն էլ չեն վերցնում: Ես տվյալներ չունեմ, սակայն կտրուկ խոսքը քաղաքական գործչի խոսք չէ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր