Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

27 հոկ 2018 10:56

«Հրապարակ». «Էդ ինչպե՞ս է լինում, պարոն վարչապետ…». կուլիսներում քննարկում են վարչապետի ելույթները

«Հրապարակ». «Էդ ինչպե՞ս է լինում, պարոն վարչապետ…». կուլիսներում քննարկում են վարչապետի ելույթները«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում քննարկում են վարչապետի ելույթները․ «Մինչ այս քարը քարին չթողնող, նախկիններին քննադատող-ձերբակալող վարչապետ Փաշինյանը մի խոսք չի ասել Աղվան Հովսեփյանի, Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի մասին, որի եղբորը վերջերս նշանակել են «Զվարթնոցի» մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ։ Աներորդին էլ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարն է․ էդ ինչպե՞ս է լինում»։
Էդ ինչպե՞ս է լինում՝ մեր հերթին հարցրինք ՊԵԿ պատասխանատուին։ «Արտակ Հարությունյանը համակարգում է շատ վաղուց, նորմալ աշխատող է»։ Իսկ աներորդին՝ Մերուժան Հակոբյանը, ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարն է՝ 2015-ից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր