Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

22 սեպ 2024 10:01

Կենդանակերպի նշանների թալիսման քարերը, որոնք հաջողություն են բերում, պաշտպանում՝ բացասական ազդեցություններից

Կենդանակերպի նշանների թալիսման քարերը, որոնք հաջողություն են բերում, պաշտպանում՝ բացասական ազդեցություններիցԲնական քարերը մարդկանց օժտում են ուժով, զարգացնում հաջողության, վստահության, երջանկության, գրավչության հատկանիշներ: Ըստ կենդանակերպի նշանի` թանկարժեք քարերը դրա տիրոջը պաշտպանում են բացասական ազդեցություններից` չար աչքից, հիվանդություններից, հուշում վերահաս վտանգի մասին: Դրանք մշտապես կրելը ամրացնում է նաև դիմադրողականությունը և լցնում կենսական էներգիայով:
 
Իմանալով` որն է ձեր քարը, կարող եք ընտրել ձեզ համար թալիսման, որը կպաշտպանի ձեզ բացասական էներգետիկայից և հաջողություն կբերի ողջ կյանքի համար:

ԽՈՅ (21 Մարտ-20 Ապրիլ) Խոյի համար թանկարժեք քարերից բարենպաստ է ադամանդը` ուժի ու հաղթանակի քարը: Այս ծագել է հունարեն «Adamas»-անհաղթ բառից` բնորոշ Խոյերին: Այն ուժեղացնում է խոյի կամային հատկանիշները, նպատակասլացությունը` հատկապես թուլության պահերին: Զայրույթի ու պոռթկումի պահին այն կյանքը դուրս է բերում սև շրջանակից: Լավ է, երբ այն ստանում եք որպես պարգև կամ ժառանգություն: Սակայն պետք է հիշել, որ այն տիրապետում է հզոր էներգետիկայի, որը վնաս կբերի տիրոջը, եթե վերջինիս հոգևոր հատկանիշները չեն համապատասխանում այդ քարի մաքրությանը: Ռուբինը ևս բարենպաստ է ազդում Խոյի վրա` մեծահոգություն, կարեկցանք սերմանելով, օգնում է նաև հաղթահարել հոգևոր ցավն ու կյանքին իմաստ հաղորդել: Ազնիվ մարդու ձեռքին այս քարը հաջություն է բերում, սեր ու ուրախություն, իսկ գույնի փոփոխությունը` զգուշացնում վտանգների մասին: Ամետիստը հանգստացնում է, բացասական լարվածությունը թուլացնում: Հետ պահելով Խոյին դյուրաբորբոքությունից և հապշտապ որոշումներ կայացնելու սովորությունից` ամետիստը նրան դարձնում է խելամիտ, օգնում կառավարել զգացմունքները: Երիտասարդ տարիներին Խոյի խորաթափանցության և իմաստության պակասը կօգնի լրացնել Շափյուղան (сапфир)` ճշմարտության և իմաստության քարը:
 
ՑՈՒԼ (21 Ապրիլ-21 Մայիս) Քանի որ Ցուլերը շատ մոտ են բնությանը և դրա բնական գույներին, Զմրուխտի կանաչը կախարդում է իր գեղեցկությամբ: Զմրուխտը Ցուլին օժտում է իմաստությամբ, խորաթափանցությամբ. այս հատկանիշները, միանալով Ցուլի անօտարելի հատկանիշներին, բերում են հաջողություն, ձեռքբերումների համար պարգևներ: Զմրուխտը նրան տալիս է ներդաշնակություն, հույս, մեծահոգություն, տաղանդ, առանց կեղծիքի պերճախոսություն, արժանապատվության զգացում, պահպանում է սերը, այն ավելի ուժգին դարձնում: Միջին դարերում այն կախում էին մահճակալի գլխին վատ երազները ցրելու ու տխրությունը փարատելու համար: Զմրուխտի ուժը առավելագույնի է հասնում լիալուսնի ժամանակ: Խրիզոպրազ` խնձորի կանաչ քարն է: Նոր գործ սկսելու հարցում հենց այս քարն է օգնում Ցուլին` տալով վստահություն, պաշտպանում անհաջողություններից ու սխալներից: Այն հատկապես օգտակար է նրանց համար, ում դանդաղկոտությունը, համառությունը, վախերը թույլ չեն տալիս հասնել ցանկալիին, այդ թվում` գումար աշխատել: Ոսկեպատ խրիզոպրազը պաշտպանում է վթարներից ու պատահարներից: Ձախ ձեռքին որպես թևնոց կրելը ձերբազատում է նյարդային հիվանդություններից և լավ պաշտպանություն համարվում բացասական էներգիայից: Այն խթանում է ուղեղի աշխատանքը, գեղձերի հորմոնալ ակտիվությունը, նյութափոխանակությունը: Այն իջեցնում է արյան ճնշումը, մեղմացնում ընկճախտը, տալիս հանգստություն,վերացնում սեռական անհավասարակշռությունը:
 
Երկվորյակներ ( 22 մայ-21 հուն) Երկվորյակների համար լավագույն քարը ագաթն է, ալեքսանդրիտը (ուրալյան խրիզոբերիլ, ռուսական մարգարեական քար) բյուրեղը ու տպազիոնը (տոպազ): Ագաթը հանգստացնում է Երկվորյակներին, նրանց տալիս կայունություն, ողջամտություն: Այն չի խանագարում Երկվորյակի ինքնատիպությանը, սակայն հարթում ու նվազեցնում է թերությունները: Ստեղծագործողներին ագաթը ուղղություն է տալիս: Ալեքսանդրիտը սովորեցնում է խնայել նյարդերը, չնչին խնդիրների պատճառով չանհանգստանալ. այն փոքր-ինչ հանգստացնում է, հավասարակշռում, հարթում հակասություններն ու թյուռըմբռնումները: Բյուրեղը սկսած գործը օգնում է ավարտին հասցնել, հաջող լուծել խնդիրները: Սա լավ թալիսման է այն Երկվորյակների համար, ում գործնական հաջողություններին խանգարում են բնավորության ինչ-ինչ գծեր: Համարվում է, որ այս քարը պահպանում է ընտանեկան օջախի ջերմությունը: Հնում այն համարել են ճանապարհորդողի քար: Տպազիոն քարը վտանգավոր կրքերից զերծ է պահում Երկվորյակին` հավասարակշռելով զգացմունքները: Այն օգտագործվում է նաև որպես հոգեկան հիվանդությունների և անքնության դեմ պայքարի միջոց: Այն ամրապնդում է դիմադրողականությունը և պայքարում վարակների դեմ: Այն համարում են ներքին լուսավորության քար, զարգացնում է միտքը. կնոջն այն տալիս է գեղեցկություն, տղամարդուն` իմաստություն:
 
Խեցգետին (22 հուն – 23 հուլ) Խեցգետնի քարերն են մարգարիտը, զմրուխտը, լուսնաքարը, ինչպես նաև «Կատվի աչք» քարը: Խեցգետնին հովանավորող Լուսնին համապատասխանում է մարգարիտը` հնաոճ և սիրված զարդերից մեկը: Այն լինում է սպիտակ, վարդագույն, երկնագույն, կարմիր, անգամ սև: Այն զարգացնում Խեցգետնի` անգամ իր համար չբացահայտված տաղանդները, ձգում հաջողությունն ու արդարությունը, տալիս խորաթափանցություն և տիրոջը զերծ պահում բացասականից: Հին ժամանակներում մարգարտե թալիսմանները կանանց զերծ էին պահում անպատասխան սիրուց: Խեցգետնի քարն է նաև զմրուխտը: Դա ազնիվ քար է` անկրկնելի գույնով` բաց կանաչավունից մինչև մուգ խոտի գույն: Զմրուխտը օգնում է Խեցգետնին կառավարել զգացմունքները և հաղթահարել բացասականը: Այս քարը թուլացնում է նյարդային լարվածությունը, վերացնում թախիծն ու տխրությունը: Հասարակության մեջ չափից դուրս մեկուսացման դեմ ևս պայքարում է զմրուխտն ու համարվում հզոր թալիսման: «Կատվի աչքը» Խեցգետնի համար հզոր քար է, որը տիրոջը դարձնում է ուժեղ և հաջողակ: Այն ուժ է տալիս` հաղթահարելու սեփական թերությունները, ազատում մշտական վատատեսության գերությունից և շրջապատի մարդկանց ազդեցությունից: «Կատվի աչքի» էֆֆեկտով քարերը ավանդապես համարվում են թալիսմաններ, որոնք պաշտպանում են չար աչքից: Համարվում էր, որ այն պահպանում է սերը, պաշտպանում դավաճանություններից: Լուսնաքարը խորհրդանշում է Լուսնի մոգական ուժը, այդ պատճառով այն համարվում է այն մարդկանց թալիսմանն, ովքեր ծնվել են լիալուսնի ժամանակ կամ Լուսնի կողմից կառավարվող երկուշաբթի օրը: Այն պահպանում է սերը, ջնջում երջանկության ճանապարհին բոլոր խոչընդոտները: Նյարդային հիվանդությունների ժամանակ Խեցգետիններին խորհուրդ է տրվում է կրել արծաթյա շրջանակներով լուսնաքար:
 
Առյուծ (24 հուլ- 23 օգ) Առյուծն արևի կողմից ղեկավարվող կենդանակերպի նշաններից է համարվում: Այդիսկ պատճառով համարվում է, որ սաթը երջանկություն է բերում միայն այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին: Սաթի մեջ բացակայում է ադամանդի փայլը և զմրուխտի գեղեցկությունը, սակայն այն սիրված է արեգակնային ջերմության պատճառով: Մ.թ.ա. 3,5 հազար տարի առաջ սաթից զարդեր կրել են Եգիպտոսի փարավոնները: Սաթի կախարդական հատկությունները իզուր չէ, որ այն քրմերի և փարավոնների խորհրդանշական քարի էին վերածել: Այն երաշխավորում է ուժ, գեղեցկություն և հաջողություն: Սաթը լավ հակատոքսիկ և հակասթրեսային միջոց է հանդիսանում: Չմշակված սաթի կտորները բարձի տակ դնելու դեպքում կարելի է բուժվել անքնությունից: Առյուծները հաճախ տառապում են սրտանոթային հիվանդություններով: Ավանդաբար համարվել է, որ հղի կանայք, ովքեր սաթից վզնոցներ են կրում, ապա հեշտությամբ են ծննդաբերում: Խրիզոլիթը գեղեցիկ, դեղնականաչավուն գույնի կիսաթանկարժեք քար է: Խրիզոլիթը բարելավում է առյուծների հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ, օգնում է նրանց հաճելի և միաժամանակ ուժեղ լինել, բացահայտում է նրանց տաղանդները և իր ամբողջ ներգործությամբ աջակցում է առյուծներին գերել և հմայել մարդկանց սրտերը: Խրիզոլիթն օգնում է հանգիստ քնել, հեռացնում է գիշերային մղձավանջները, բուժում է կակազությունը: Ոսկի շրջանակի մեջ ագուցած խրիզոլիթը ամրացնում է դրա տիրապետողի հոգևոր ուժերը և ապագան գուշակելու հնարավորություն ընձեռնում: Եվ հենց այդ պատճառով աստղագուշակները և բախտագուշակները հաճախ այդ քարով ոսկյա մատանիներ են կրել:
Տոպազը կիսաթափանցիկ դեղին քար է: Այն օգնում է գրավել ղեկավարության բարեհաճությունը և հարստություն է բերում: Նրա ազդեցությունը թույալտրում է տեսնել թշնամու մտադրությունները, գուշակել չարամիտ անձանց և լավ խորհուրդ է տալիս բիզնեսի հարցում: Բուժում է ասթման, հոդատապը, անքնությունը: Սաստում է մարդկանց զայրույթը և հանգստացնում կրքերը, տղամարդկանց իմաստություն է պարգևում, իսկ կանանց ` պտղաբերություն:
 
Կույսեր (24 օգ- 23 սեպ) Կույսերի քարերն են Ոսկեքարը, Հասպիսը և Նեֆրիտը (nephrit, երիկամաքար) Որպեսզի այդ քարերը առավելագույն հաջողություն բերեն Կույսերին, դրանք պետք է շրջանակված լինեն արծաթով կամ պլատինով, բայց ոչ երբեք ոսկով: Ոսկեքարը (Хризолит) մեծացնում է գրավչությունը, վերացնում զարգանալուն և առաջ գնալուն խոչըդոտող պահպանողականությունը: Այն նպաստում է նաև կրթությանը, նոր գիտելիքների ձեռքբերմանն ու մտավոր զարգացմանը: Հասպիսը օգնում է շրջապատի հետ հարաբերություններում, հատկապես նպաստում ընտանեկան լավ հարաբերությունների պահպանմանը: Այն օգնում է Կույսերին հանդուրժող լինել, չքննադատել շուրջբոլորը: Նեֆրիտը կանաչավուն «կյանքի քար» է: Արևելյան շատ ժողովուրդների մոտ այն սուրբ քար է համարվել: Չինացի գրող Հիու-Չինը այս քարին էր վերագրում 5 արժանիքներ մարդկանց հոգևոր 5 որակներին համապատասխան: Քարի փափուկ փայլը համապատասխանում էր մարդու բարեսրտությանը, ուժը` չափավորությանն ու արդարադատությանը, քարին հարվածելիս լսվող մեղեդային ձայնը համապատասխնում էր գիտության արժևորմանը, քարի կարծրությունն ու անփոփոխ վիճակը` տղամարդկությանը, իսկ փոփոխության չենթարկվող ներքին կառուցվածքը` մարքրության խորհրդանիշ էր: Այս քարը տալիս է իմաստություն և հավատարիմ ընկերություն, պահպանում սերը տարածության վրա: Այն զերծ է պահում հիվանդություններից՝ միգրենից, երիկամների ու լյարդի հիվանդություններից, բարելավում տեսողությունը: Այն պաշտպանում է կայծակի հարվածից: Ունի զարմանալի ջերմակայունություն, երիկամների կամ ստամքոսի հատվածում դրված քարը ծառայում է որպես մշտական տաք կոմպրես, որը վերացնում է ցավն ու բորբոքումը:
 
Կշեռք (24 սեպ - 23 հոկ) Ծովակն, լաջվարդ, օպալ (ծիածանաքար) և տուրմալին: Սրանք Կշեռքների քարերն են: Ծովակնը (ակվամարին) կարելի է կրել վատ տրամադրության ժամանակ, ինչը բնորոշ է այս կենդանակերպի նշանին: Այն հնուց համարվել է սիրահարների քարը: Ամուսնու կողմից այն լավագույնն նվերն է՝ ի նշան հավատարմության: Լաջվարդը անկեղծության քարն է: Այն տալիս է մտքի պարզություն, նպաստում է ոգեշնչմանը: Այս քարի ազդեցությամբ Կշեռքներին բնորոշ թուլությունները՝ ընկերության և սիրո մեջ փոփոխականությունը նվազում է: Այս քարը լավացնումէ նյութափոխանակությունը, պահպանում երիտասարդությունը, մեծացնում ֆիզիկական ուժերը: Օպալը բազմագույն, ծիածանափայլ թանկարժեք քար է: Այն հույսի ու հավատարմության քարն է, բերում է ներդաշնակություն, խաղաղություն, հաղթահարում անտարբերությունը, հեռու պահում ծայրահեղություններից: Դրա օգնությամբ Կշեռքներն իրենց ուժերը, տաղանդները և ակտիվությունը կարող են ուղղել բարի գործերի կատարմանը: Պետք է նշել, սակայն, որ լարված նյարդերով մարդկանց խորհուրդ չի տրվում կրել այս քարը: Երկակի տուրմալինը շատ նման է փոփոխական Կշեռքին. այն կրճատում է տրամադրությունների տատանումը, «ամպերում սավառնելուց հետ բերում երկիր», տալիս դրական տրամադրվածություն, հույսեր, ուժեղացնում կարեկցանքը, օգնելու ցանկությունը: Տուրմալինի բոլոր տեսակները կարգավորում են օրգանիզմի էնդոկրին համակարգը:
 
Կարիճ (24 հոկ - 22 նոյ) Կարիճի քարերն են ծովակնը, նռնաքարը և սև օպալը Ծովակնը երջանիկ ամուսնությունների, փոխադարձ սիրո ու հարգանքի քարն է: Այն տիրոջն է փոխանցում նվիրողի մտքերը: Ծովակնը ունի կրքերը հանդարտեցնելու և նյարդային համակարգը ամպարպնդելու ունակություն: Բուժում է կոկորդի ու ատամների հիվանդությունները. նման խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում արծաթով պատված ծովակնից պատրաստված զարդ կրել: Նռնաքարը կիսաթանկարժեք քար է, որի տեսակները տարբերվում են գույնով` մուգ կարմիրից` դեղնավուն: Այն մոգական քար է, որը ուժեղեցնում է տիրոջ ձգողականությունը և մարդկանց վրա իշխելու կարողություն տալիս: Նռնաքարով մատանին նվիրում են` ի նշան ընկերության, հիշողության և երախտագիտության: Նռնաքարը նաև առողջարար է. օգնում է բարձր ջերմության, կոկորդի բորբոքման, գլխացավերի ժամանակ: Կարիճների համար փոփոխվող ճակատագրի խորհրդանիշ է օպալը, հատկապես` սևը: Այն օգնում է վերականգնել էմոցիոնալ հավասարակշռությունը, թուլացնում միամտությունը, կամակորությունը, վտանգավոր ինքնավստահությունը: Այն օգնում է ճանաչել ինքդ քեզ, կատարելագործվել, այս նշանի էներգիան ուղղում զարգացմանը, օգնում խուսափել սթրեսներից ու նյարդային բռնկումներից:
 
Աղեղնավոր ( 23 նոյ - 21 դեկ) Աղեղնավորների առանձնահատուկ հաջողակ քարը Փիրուզն է: Այն հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի գեղեցկագույն քար է: Այն ծագել է պարսկերեն ֆիրուզա բառից, որը նշանակում է երջանկության քար: Նրանք հավատում էին, որ փիրուզը գոյանում է սիրուց մահացած մարդկանց ոսկորներից: Այն չէին պատում ոսկով, քանի որ կարծում էին` այդպես կորչում է գեղեցկությունը: Այն օգնում է Աղեղնավորին սկսած գործն ավարտին հասցնել, հաղթահարել դժվարություններն ու շատ վաստակել: Այն լցնում է ինքնավստահությամբ, վճռականությամբ: Բացի այդ Աղեղնավորին համապատասխանում են նաև դեղին տպազիոններն ու խրիզոլիտները: Այն օգնում է ստանալ ղեկավարության բարեհաճությունն ու հարստություն բերում: Տպազիոնը նաև երկար ճանապարհի թալիսման է: Այն օգնում է բացահայտել թշնամու մտադրությունները, չարակամներին: Այն բուժում է ասթման, այտուցն ու անքնությունը: Խրիզոլիտ՝ այս քարի մոգական հատկանիշներից է տիրոջը ոչ բանական արարքներից հետ պահելը: Այն օգնում է հաղթահարել աչքի, արյան հիվանդությունները:
 
Այծեղջյուր (22 դեկ - 20 հուն) Ռուբինը, օնիքսը, մալաքիտ (դահանակ՝ մուգ կանաչ գույնի հանքաքար) այծեղջյուրի քարերն են: Ռուբինը թանկարժեք կարմիր քար է` մանուշակագույն երանգով: Այն սիրո մեջ երջանկություն է բերում. նա, ով ցանակնում է փոխադարձ սեր, ռուբին կարող է նվիրել սիրելիին: Ռուբինից կախազարդ կրել նշանակում է մարդկանց մեջ լինել հարգանքի արժանի և նշանակալի: Լավ մարդուն այն ավելի բարի է դարձնում, խիզախ մարդուն դարձնում քաջագործ ու հաղթանակներ պարգևում: Դրան վերագրում են արյունահոսությունը կանխելու , համաճարակային բակտերիաներով հագեցած օդը մաքրելու, չար հոգիները ցրելու ունակություններ: Այն ունի նաև գույնը փոխելու` մթագնելու հատկություն. դա նշանակում է` տիրոջը վտանգ է սպառնում: Այծեղջյուրի հովանավոր Սատուրնը սիրում է ագաթի տեսակներից` օնիքսը, որը համարվում է «առաջնորդների քար»: Այն բերում է իշխանություն, խելք, օգնում կռահել քաղաքական հակառակորդների մտադրությունները: Ամուսնու համար ռիսկային է կնոջը օնիքսե զարդ նվիրելը, քանի որ կնոջը իշխող դիրք է բերելու: Արծաթով պատված օնիքսը կանխում է սրտային հիվանդությունները, անքնությունը, զերծ պահում վատ մտքերից: Այծեղջյուրի մյուս թալիսմանը Մալաքիտն է` բաց կանաչավունից մինչև փիրուզագույն և մուգ կանաչ: Մեծ քանակությամբ պղնձի առկայությունը մալաքիտի մուգ տեսակը բարենպաստ է ազդում նյարդային համակարգի վրա, կարգավորում քունը: Ընդհանրապես, այն համարվում է «առողջության քար». մարսողական օրգաններից` գլխուղեղ և սրտանոթային համակարգ կարգավորվում է այս քարի ներգործությամբ:
 
Ջրհոս (21 հուն- 19 փետ) Ջրհոսների համար առավել հաջողակ է ամետիստը: Ըստ հին ավանդության՝ այն վերբնական ուժով է օժտված` բերում է հաջողություն, պաշտպանում կախարդություններից, հիվանդություններից, զերծ պահում թունավորումներից: Այն գնահատվում էր հատկապես ճանապարհորդների կոմից. Դրա գույնի փոփոխությունը ցերեկով կանխագուշակում էր փոթորիկ և ուժգին քամի: Ջրհոսին բնորոշ է ցրվածությունը, նորի հանդեպ չափացանք հետաքրքասիրությունը, իսկ իսկակակն հաջողությունը նրան է ժպտում, ով կյարողականում է կենտրոնանալ կոնկրետ խնդիրների լուծման վրա: Որպես թալիսման` այն պաշտպանում է իրեն նախանձողներից, մրցակիցներից, ինչպես նաև իր սեփական կամակորությունից: Հին ժամանակներում գլխացավը բուժում էին քարը ճակատին թեթև հպելու միջոցով: Այն լավացնում է արյան շրջանառությունը, ինչը ակտուալ խնդիր է Ջրհոսի համար: Ջրհոսի մյուս թալիսմանը ցիրկոնն է, որը պաշտպանում է նրան դժբախտություններից. Այն հազվադեպ թափանցիկ, թանկարժեք քար է, որը Արևելքում անվանում էին «ադամանդի փոքր եղբայր»: Դրա առավել հայտնի տեսակը Հակինթն է: Համարվում էր, որ դրա շնորհիվ ճանապարհորդները լավ ընդունելության կարժանանան այդ քարով: Հնդիկները այս քարը նվիրաբերում էին արևի ու լուսնի խավարումներ առաջացնող առասպելական վիշապին: Եթե ծնվել եք խավարման օրը, ապա այս կամ այն կերպ ճակատագրի կողմից ընտրյալ կլինեք: Ւսկ այս թալիսմանը վերացնում է ճակատագրական ազդեցությունը և ամրապնդում դրական կարման:
 
Ձկներ (20 փետ- 20 մարտ) Նրանց հաջողակ քարը Ծովակն է, մարգարիտն ու ամետիստը: Ծովակնը մեղմում է Ձկների թերությունները, տալիս խիզախություն, սեփական արժանապատվության զգացում և վերականգնում արդարությունը` նրանց սովորեցնում է հոգ տանել ոչ միայն շրջապատի, այլ իրենց նկատմամբ: Այլ մարդկանց օգնելու հարցում Ծովակնը Ձկների չափից դուրս ջանքերը նվազեցնում է, իսկ երբ շատ են սկսում «սավառել երկնքում», հետ է բերում Երկիր: Մարգարիտը երկարակեցություն ու բարգավաճում է բերում Ձկներին:Այն հեռու է պահում չար աչքից, իսկ մարգարտե մատանին պաշտպանում է գողերից ու անհաջող գործարքներից: Մարգարիտի փայլը կախված է տիրողջ տրամադրությունից ու առողջությունից: Տիրողջ մահից հետո այն խամրում է: Մարգարտե մատանին խորհրդանշում է «թախիծի արցունքներ»: Ձկների համար նպաստավոր է նաև Ամետիստը, այն նվիրողի հանդեպ սեր է սերմանում, սիրտը բացում նոր զգացմունքների համար: Կանայք պետք է զգուշանան, եթե իերնց ամուսիններին այդ քարով զրդեր են նվիրում: Համարվում է, որ եթե քարի վրա Լուսնի կամ Արևի նշանն անեն, ապա այն կփրկի թունավորումից: Այրիներն ու ամուրիները, ովքեր չէին պատրաստվում նորից ամուսնանալ, ի նշան հավերժական սիրո ամետիստ էին կրում: Այդ պատճառով էլ այս քարը համարվում է հավատարիմ, նվիրված սիրո` «Այրիի քար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր