Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

27 հոկ 2018 13:07

Ես համոզված եմ, որ Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտվելու է.Դավիթ Տոնոյանը՝ հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին

«Ես համոզված եմ, որ Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտվելու է, անկախ նրանից, թե ինչ իշխանություն է, ժամանակն իր գործն անելու է: Եթե իրականում եղել են պատվիրատուներ, ապա դա բացահայտվելու է»,- այսօր Եռաբլուրում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Մեր սպարապետի կորուստն անդառնալի կորուստ էր, ես իրականում չեմ կարող գնահատել այն դաժանությունը, որ կատարվել էր հոկտեմբերի 27-ին, և իրականում ինչ-որ մի բան վերևից անարդարություն կար մասնավորապես մեր Սպարապետի նկատմամբ»,- ասաց Դ. Տոնոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր