ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

29 հոկ 2018 10:18

Ձեռքերի վրա գտնվող այս կետերը մերսելով կթեթևանա ցավը

Ձեռքերի վրա գտնվող  այս կետերը մերսելով կթեթևանա ցավը
Ձեռքերի մեջ թաքնված է առողջության և հրաշալի ինքնազգացողության գաղտնիքը:
Կա գիտություն, որը կոչվում է ռեֆլեքսոլոգիա: Այն ուսումնասիրում է մարմնի բիաոակտիվ կետերը: Ակտիվ կետերի մերսումը հանում է արգելակումը և վերականգնում է էներգիայի հոսքը: Ահա, թե մասնավորապես ինչ կարելի է բուժել ձեռքերի վրա գտնվող կետերով և մասնավորապես որտեղ են դրանք գտնվում:
1. Գլխացավ
Մերսիր մատներիդ ծայրերը կամ բութ մատի և ցուցամատի մեջտեղի տարածքը: Գլխի կետը գտնվում է բութ մատի ծայրին, այն մի քանի րոպե թեթև շարժումներով մերսելու դեպքում ցավը կմեղմանա:
Ձեռքերի վրա գտնվող  այս կետերը մերսելով կթեթևանա ցավը
2. Պարանոցի և մեջքի ցավ
Մերսիր բութ մատի վերևի մասը (գլխի կետից սկսած) և շարժվիր դեպի դաստակ: Այդ գծի երկայնքով են գտնվում ողնաշարի համար պատասխանատու կետերը: Մերսիր մինչև ցավն անցնի: Երկու ձեռքերիդ դեպքում կրկնիր:
Ձեռքերի վրա գտնվող  այս կետերը մերսելով կթեթևանա ցավը
3. Մրսածություն և գրիպ
Մերսիր բոլոր մատներիդ բարձիկները՝ բացի երկու ձեռքերիդ բութ մատներից:
Ձեռքերի վրա գտնվող  այս կետերը մերսելով կթեթևանա ցավը
4. Անքնություն
Սեղմիր բութ մատիդ մեջտեղին: 2 ձեռքերիդ մերսումը շարունակիր 30 վայրկյանից մինչև 1 րոպե: Վարժությունն արա ամեն օր քնելուց առաջ, քնի որակը կլավանա:
Ձեռքերի վրա գտնվող  այս կետերը մերսելով կթեթևանա ցավը
5. Մարսողական խնդիրներ
Այս կետերը խթանեք բարձր թթվայնության, որովայնի փքվածության, հաճախակի խանգարումների դեպքում: Ստամոքսի և աղիների կետերը գտնվում են երկու ձեռքերի վրա բութ մատի հիմքի շուրջը:
Ձեռքերի վրա գտնվող  այս կետերը մերսելով կթեթևանա ցավը
6. Ամսեկանների հետ կապված խնդիրներ
Ցավերի դեպքոմ հերթով մերսիր կետերը, որոնք պատասխանտու են գլխի և սեռական օրգանների աշխատանքի համար: Գլխի կետը գտնվում է բութ մատի ծայրին, սեռական օրգաններինը՝ դաստակի վրա: Այդ մերսումը կօգնի վերացնել սպազմը, հատկապես այդ ընթացքում հանգիստ պառկելու և թուլանալու դեպքում:
Ձեռքերի վրա գտնվող  այս կետերը մերսելով կթեթևանա ցավը
7. Հազ
Խթանեք մատների հիմքից քիչ ցածր գտնվող հատվածը՝ գործնականում ափի կենտրոնը:
Ձեռքերի վրա գտնվող  այս կետերը մերսելով կթեթևանա ցավը
8. Ինքնազգացողության լավացում Հոգնածության և կոտրվածության զգացման դեպքում պետք է մերսել կետը, որը նպաստում է ինքնազգացողության լավացմանը: Այդ կետը գտնվում է ափի ափի ներսի մասում: Ձեռքերդ այնպես դիր՝ կարծես դրանց մեջ ջուր ես լցնում և բթամատով սեղմիր կենտրոնը: Դա կհանգստացնի:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր