Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

29 հոկ 2018 13:08

Տեսանյութ.Փաշինյանը կարծում է՝ ինքը Հուլիոս Կեսարն է, ՀՀԿ-ն, «Ծառուկյան» խմբակցությունը, ՀՅԴ-ն ու «Ելքն» էլ գալլական ցեղեր են...

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ մեկ շաբաթ առաջ ԸՕ-ն անփառունակ տապալվեց ԱԺ նիստերի դահլիճում.
«Գործող իշխանությունները գտան ձևը՝ ոնց բերեն տապալված ԸՕ-ն այս դահլիճ։ ԸՕ-ն դռներից հանեցինք՝ ծխնելույզից նորից մտավ խորհրդարան։ Վարչապետն էլ հիմա երևի նստած նայում ու մտածում է՝ ինքը Հուլիոս Կեսարն է, ՀՀԿ-ն, «Ծառուկյան» խմբակցությունը, ՀՅԴ-ն ու «Ելքն» էլ գալլական ցեղեր են, հես ա իրար կուտեն, ինքն իր կայսրությունը կընդլայնի։ Չի լինելու նման բան, պարոն վարչապետ, այս քաղաքական պատասխանատվությունը բացառապես ձեր վրա է՝ անկախ նրանից, թե քանի պատգամավոր կմոբիլիզացնեք այսօր քվեարկության համար։ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, քաղաքական կոնսենսուս չկա»։

Աշոտյանը կոչ արեց՝ այլակարծությունը սաբոտաժ չկոչել. «Սա սաբոտաժ չէ, քաղաքական դիրքորոշում է։ ԸՕ փոփոխությունները հրամցնել՝ որպես ժողովրդավարական բարեփոխում, ծաղր է ժողովրդավարության հանդեպ։ Որևէ ժողովրդավար երկրում ընտրություններից 42 օր շուտ ԸՕ չեն փոխում։ Վենետիկյան հանձնաժողովի նախագահի կարծիքը երևի մոռացանք։ Հարգելի կառավարություն, իսկ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի կարծիքը կա՞՝ այս նախագծի հետ կապված։

Ես ավելի քան վստահ եմ, որ խորհրդարանում այսօր գործադրվել են բոլոր միջոցները՝ անհրաժեշտ ձայներ ապահովելու համար։ Առաջին փոխվարչապետն ասում է՝ ճնշում չենք գործադրել, զանգել եմ՝ տեսնեմ՝ ոնց են։ Հարգելի պարոն Միրզոյան, բա ինձ խի՞ չես զանգել, տեսնես՝ ես ոնց եմ։ Բազմաթիվ այլ ընկերների ինչի՞ չես զանգել։ Մի անգամ SMS ես ուղարկել ապրիլին՝ հեղափոխության օրերին, տեսել ես, որ չի «կպնում», էլ իմ ողջությունը քեզ չի հետաքրքրում։ Քեզ հետաքրքրում է միայն  այն մարդկանց ողջությունը, ով կարող է պոտենցիալ կողմ քվեարկել այս ԸՕ-ին»։

Պատգամավորի համար այսօրվա օրակարգը հոկտեմբերի 2-ի շարունակությունն է. «Խորհրդարանը մնում է պաշարված գործադիր իշխանության կողմից։ Այո, այսօր ունեք այս իշխանությունը, հարգելի կառավարություն, կարող եք ձևավորել սև արշավ իմ և բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր կարող են համարձակվել դեմ խոսել, բայց խորհրդարանում չի ձևավորվելու ստոկհոլմյան համախտանիշ. մենք ձեր պատանդն ենք, խորհրդարանը ձեր պատանդն է, բայց համերաշխություն չպետք է հայտնենք կառավարությանը։ Մենք բոլորս պատանդ ենք, բացառությամբ ՔՊ անդամների։ Սա ժողովրդավարություն չէ, քաղաքական կոնսենսուս չէ, սա փորձ է՝ խորհրդարանի ձեռքերով շագանակներ հանել խարույկից»։

Աշոտյանը խորհուրդ տվեց չմտածել ՀՀԿ-ի մասին. «Պետք չէ մեզ համար փոխել ԸՕ-ն։ Երբ ասում եք, որ ՀՀԿ-ի քաղաքական թևն ուզում է ռեյտինգայինի պահպանում, այն դեպքում, երբ ՀՀԿ ռեյտինգային թևի մի մասը կողմ է քվեարկելու ԸՕ-ին, երևի ձեր ծիծաղն էլ է գալիս։ Այսինքն՝ ինչ. ես, Արփինեն, Շարմազանովը կողմ ենք ռեյտինգային համակարգի՞ն։ Ռեյտինգային գործիչների մի մասն այլևս համակարծիք չենք ՀՀԿ քաղաքական դիրքորոշումների հետ, առանձին են աշխատում, այդ փաստարկները մի բերեք։ Ես կարծում եմ, որ այսօր խորհրդարանի քվեարկությունը խորհրդարանի արժանապատվության, պատանդ չդառնալու հարցն է։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ Հայաստանի դեսպանատների միջոցով ներքին կարգով Եվրոպական մայրաքաղաքներին ընտրությունների ժամկետ է ասվել՝ դեկտեմբերի 9։ Արդեն դիտորդական առաքելություններ են պատրաստվում այդ ժամկետի համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր