Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

29 հոկ 2018 13:43

Ծուխն առանց կրակի չի լինում.Գագիկ Հարությունյանի արձագանքը՝ Փաշինյանին

Ծուխն առանց կրակի չի լինում.Գագիկ Հարությունյանի արձագանքը՝ ՓաշինյանինԱյսօր դատավորներն ավելի անկախ են, քան՝ նախկինում բոլոր մեխանիզմներով, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե իշխանափոխությունից հետո բազմաթիվ դատավորներ խնդրի առաջ են կանգնել, զանգում են վճիռներ կայացնելիս և փորձում ուղղորդումներ ստանալ, Գագիկ Հարությունյանն ասաց.
«Ես շատ կցանականայի, որ ցանկացած պաշտոնյա նման հայտարարութուններ անելիս նաև օրենքի պահանջը հաշվի առնի՝ եթե որևէ մեկը զանգում է կամ ինքն է զանգում, պետք է Բարձրագույն դատական խորհուրդն այդ մասին տեղյակ լինի, որպեսզի կարողանա իրականացնել օրենքով նախատեսված իր գործառույթը՝ և՛ նրանց նկատմամբ, ովքեր զանգել են, և՛ նրանց նկատմամբ, ում զանգում են»։
Նրա խոսքով՝ իրենք ոչնչի մասին տեղյակ չեն և միայն խոսակցություններից են փորձում իրականությունը կամ ինչ-որ բան պարզել։ Սակայն, արդյունքում՝ դատավորները հրաժարվում են ներկայացնել իրականությունը՝ հայտարարելով, թե իրենք որևէ զանգ չեն արել։
«Բայց, ինչպես ասում են, ծուխը առանց կրակի չի լինում։ Հնարավոր է՝ ինչ-որ մակարդակում, ինչ-որ մեկը ինչ-որ զանգ արել է։ Դա դատապարտելի երևույթ է, հակաօրինական է, հակասում է Դատական օրենսգրքի ու ապրիլի 12-ին ԲԴԽ-ի կողմից ընդունված որոշման պահանջին։ Եվ զանգողը, և զանգ ստացողը պարտավոր են Բարձրագույն դատական խորհրդին տեղյակ պահել դրա մասին, որպեսզի մենք կարողանանք համապատասխան վերաբերմունք արտահայտել», — հայտարարեց Գագիկ Հարությունյանը։
Մեր հարցին, թե Փաշինյանի այդ հայտարարություններից հետո ինքը չի՞ փորձել կապ հաստատել նրա հետ, հասկանալ՝ ովքեր են զանգողները, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Որևէ ձևով մենք լիազորություն չունենք ծառայողական քննություն իրականացնելու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր