Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

21 հուն 2022 15:48

Ձայնագրությունը նոր ցնցումներ է առաջացնելու դատական համակարգում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրությունը իսկական ցնցում է առաջացրել իրավապահ մարմիններում։ Հայաստանյան դատավորների մեծ մասը ցնցված է այն ամենից, ինչ լսել է ձայնագրության մեջ։ Տարօրինակն այս ամենում այն է, որ Ռուբեն Վարդազարյանը մեկուկես տարի պահել է այդ ձայնագրությունը և միայն այժմ է այն հրապարակում։ Միևնույն ժամանակ շատերն ընդգծում են հատկապես այդ ձայնագրության մեջ դատական համակարգի առանցքային գործիչների խոսքի օգտագործած բառամթերքի որակը, միմյանց հետ հարաբերվելու աստիճանը։ Իհարկե, հացի սեղանի շուրջ մարդ կարող է թուլանալ և իրեն որոշ արտահայտություններ թույլ տալ, բայց 14 րոպեից ավել տևած այդ ձայնագրությունը վկայում է, որ Հայաստանում դատական համակարգում խնդիրները լուծում են ոչ թե օրենքի և իրավականության, այլ կեղծ գողական պատկերացումների հիման վրա։


Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում։ Բազմաթիվ դատավորներ մտադիր են բարձրացնել Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնանկության հարցը։ Վերջինս այս ձայնագրությունից հետո, իհարկե, պետք է հրաժարական ներկայացներ, նաև ներողություն խնդրեր հանրությունից։ Նույնիսկ «Իրազեկ քաղաքացիների» միավորումը երեկ դիմել է դատախազությանը՝ քրեական գործ հարուցելու պահանջով՝ նշելով, որ ըստ այդ ձայնագրության՝ Գագիկ Ջհանգիրյանը խոչընդոտել է արդարադատությանը, ինչպես նաև բազմաթիվ անգամներ միջամտություններ արել։ Առնվազն նա իր խոսքում նշում է, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ կարող է 3 գործ հարուցվել, սակայն հարուցվել է ընդամենը մեկը։


Վստահաբար կարելի է նշել, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա իր առանցքային դեմքերից մեկին, որի միջոցով փորձում է զավթել դատական իշխանությունը, պատժել, սակայն այս դեպքում կարևորագույն պարտականությունը մնում է հանրության ուսերին, որը պարտավոր է ոտքի կանգնել և պահանջել դատական համակարգից հեռացնել Գագիկ Ջհանգիրյանին։ Մինչ այդ Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակ է գնացել, որտեղ քննարկելու է Ռուբեն Վարդազարյանին՝ ամիսներ առաջ հարցազրույցում արած արտահայտությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցը։ Որոշումը հրապարակվելու է հունիսի 23-ին, և գրեթե կասկած չկա, որ Ռուբեն Վարդազարյանին պատասխանատվության կենթարկեն։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր