Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար          Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 հոկ 2018 10:35

«Ժամանակ». Սաբոտաժ-2. ՀՀԿ-ն մտադիր է տապալել նաև Համաներման մասին որոշման ընդունումը

«Ժամանակ». Սաբոտաժ-2. ՀՀԿ-ն մտադիր է տապալել նաև Համաներման մասին որոշման ընդունումը«Ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ-ն մտադիր է տապալել հոկտեմբերի 31-ին ԱԺ-ի կողմից Համաներման մասին որոշման ընդունումը, եթե ներկայացված նախագծում որոշ փոփոխություններ չիրականացվեն:
Մասնավորապես՝ ՀՀԿ-ականները պահանջելու են, որպեսզի համաներումը չտարածվի հանցափորձի համար դատապարտվածների վրա: Օրինակ՝ մարդը դատապարտվել է սպանության փորձի համար, նա ցանկացել է մարդ սպանել, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել իրագործել իր նպատակը:
ՀՀԿ-ականները համարում են, որ նման հանցագործների նկատմամբ ներողամտությունը չհիմնավորված է, որովհետև եթե նա ցանկացել է դիտավորությամբ մարդ սպանել, էական չէ՝ հասե՞լ է իր նպատակին, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր