Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

30 հոկ 2018 11:42

Ռուսաստանը չի լինի գործիք Հայաստանի ձեռքում.եթե չլիներ իշխանափոխությունը, ապա շրջանների վերադարձի հարցը լուծված կլիներ

Ռուսաստանը չի լինի գործիք Հայաստանի ձեռքում.եթե  չլիներ իշխանափոխությունը, ապա շրջանների վերադարձի հարցը լուծված կլիներԵվրասիական շարժման ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը կարծում է, որ եթե Հայաստանում տեղի ունեցած չլիներ իշխանափոխությունը, ապա շրջանների վերադարձի հարցը լուծված կլիներ։ Այս մասին հայտնում է «Արթինյուզ-Կովկաս»-ը:
«Կառուցողական երկխոսությանը վերադառնալու համար պետք է կարգավորման գործընթացում մասնակցեն այն երկրները, որոնց հակամարտությունը անմիջականորեն առնչվում է։ Խոսքը Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասին է»,- ասել է Դուգինը։

Նա ասել է, որ Հայաստանը ներկայումս ընդգծված քաղաքական անկայունության ժամանակներ է ապրում, եւ եթե չլինեին իշխանափոխության իրադարձությունները, ապա արդեն ձեռք բերված կլինեին կարեւոր արդյունքներ։ Փաստացի կերպով նախորդ փուլում կողմերը համաձայնեցրել են հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհային քարտեզը։
«Այո, Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, սակայն դա չի նշանակում, որ Երեւանը կարող է մանիպուլացիայի ենթարկելու փորձեր կատարել Մոսկվայի հանդեպ։ Չի կարելի Ռուսաստանի հետ գործընկերությունը օգտագործել Ադրբեջանի դեմ։ Ռուսաստանը չի լինի գործիք Հայաստանի ձեռքում Բաքվի հետ առճակատման հարցում։ Այժմ Ռուսաստանը ռազմավարական գործընկերային հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ։ Հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն եղել հակա-ադրբեջանական։ Մոսկվան միշտ էլ ընդունել է Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին։ Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք, սակայն այդ դաշնակցությունը ուղղված չէ Ադրբեջանի հետ եւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սերտացումը ոչ մի կերպ կախված րէ Հայաստանի հետ հարաբերություններից»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր