Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

30 հոկ 2018 11:59

ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ ևս միացան.Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու

ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ ևս միացան.Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածուԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանիթեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Քիչ առաջ առաջադրեցինք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,-ասաց Նազարյանն ու հույս հայտնեց, որ մինչ վերջնաժամկետն այլ թեկնածուներ չեն առաջադրվի:
 Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկացրեց, որ վարչապետի թեկնածուի առաջադրման համար իրենց են միացել նաև ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ:
Վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի աջակցությունը: Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու համար անհրաժեշտ է, որ երկրորդ փուլում ևս վարչապետ չընտրվի:
ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ին է:
Վարչապետի ընտրության համար ԱԺ նիստը կմեկնարկի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր