Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 17-ի համար          Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»       Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»    

30 հոկ 2018 17:05

176 մլն դրամի հարկային պարտավորություն է վերականգնվել պետբյուջե. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ տնտեսվարողների ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ, այսպես կոչված «կարգո» գործունեությամբ, զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 2015-2017 թվականների համար պակաս հաշվարկված ավելի քան 119 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ընկերությունում իրականացվող վերստուգման և հարկային համալիր ստուգման ընթացքում «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ն հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով 176 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն:
Այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր