Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

30 հոկ 2018 19:40

Առանց ցավի բարձրակրունկների վրա քայլելու միջոց է հայտնաբերվել

Առանց ցավի բարձրակրունկների վրա քայլելու միջոց է հայտնաբերվելՍիդնեյում բնակվող օրթոպեդ Քեյթ Մաքարթուրը մի քանի խորհուրդ է տվել նրա մասին, թե ինչպես պետք է քայլել բարձրակրունկներով, որպեսզի հարմար լինի՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Մաքարթուրի խոսքով՝ բարձրակրունկների վրա քայլելիս մարմնի քաշի 75%-ը ընկնում է ոտնաթաթերի վրա։ «Նրանք լրացուցիչ ծանրաբեռնվածություն են հաղորդում ոսկորներին, մկաններին, հյուսվածքներին և մաշկին, ինչպես նաև ոտնաթաթերին և ծնկներին, ազդրերին և գոթկատեղին»,- ասում է բժիշկը։
Ցավից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս տնից դուրս գալուց առաջ որոշ ժամանակ տանը քայլել բարձրակրունկներով։ Եթե ոտքերը սովոր չեն բարձրակրունկների, պետք է ամեն օր որոշակի ժամանակ հատկացնել տանը դրանցով քայլելուն։ Նա նաև խորհուրդ է տվել բարձրակրունկ կոշիկ գնել օրվա երկրորդ կեսին, երբ ոտքերը բնականորեն մի քիչ ուռած վիճակում են․ դա հնարավորություն կտա ճիշտ չափսի կոշիկ ընտրել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր