Արտակարգ դեպք Երևանում. կեղծ անձնագրով ու տվյալներով՝ «ՎՏԲ Հայաստան Բանկից» հափշտակել են խոշոր չափի գումար

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայմանագրից հետո բանկից վերցրել է 2 մլն դրամ՝ Յունիբանկում գրավադրված ոսկյա զարդերի գումարը մարելու և իրենց բանկ տեղափոխելու պատրվակով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Ադյանը հայտնել է, որ նա խաբեությամբ չի կատարել իրենց բանկին տրված խոստումը ու տիրացել է հիշյալ գումարին։
Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ծ. Աթանյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ադյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն։