Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

31 հոկ 2018 15:33

Էդ միանգամից քանի՞ հազար մարդու բաց թողեցիք, որ ՔԿՀ-ներում տեղերն ազատվել են

Էդ միանգամից քանի՞ հազար մարդու բաց թողեցիք, որ ՔԿՀ-ներում տեղերն ազատվել ենՀՀ իշխանությունների, կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, որ բեռնաթափվել են ՔԿՀ-ները:
Այս մասին ԱԺ-ում համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարց ուղղեց Զեյնալյանին. «Երկար ժամանակ ասվում է, որ մեր ՔԿՀ-ները ծանրաբեռնված են: Երբվանի՞ց ՔԿՀ-ները այլեւս բեռնաթափման կարիք չեն զգում, եթե ունեք տվյալներ: Արդյո՞ք դրանց վրա ազդել է վերջին 6 ամիսների ակցիաները, որոնց շնորհիվ, նաեւ պատգամավորների նամակների շնորհիվ բազմաթիվ մարդիկ ազատ արձակվեցին»:
Ի պատասխան հիմնական զեկուցողն ասաց, որ մեծ թվով մարդիկ պայմանական վաղաժամկետ ազատվել են: Այս ինստիտուտը գործում է: Այսօր պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացված անձանց 1/3-ն ազատ է արձակվում դատարանների կողմից: Միաժամանակ կալանքի իրավակիրառական պրակտիկան է բարելավվել: Այդքան շատ չեն կալանքներ կիրառվում, քիչ են նման միջնորդություններ ներկայացվում եւ դրանց 95 տոկոսը չէ, որ բավարարվում է»:
Արձագանքելով Զեյնալյանին, Եսայանը կրկին հարցը հնչեցրեց. «Այնուամենայնիվ, լիքն էին կալանավայրերը, բազմամարդ էին: Էդ միանգամից քանի՞ հազար մարդու բաց թողեցիք, որ ՔԿՀ-ներում տեղերն ազատվել են: Երբվանի՞ց կալանավայրերի դռները բացեցիք»:
Ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց, որ կալանավայրերի դռները չեն բացել. «Այդ ամենն արվել է օրինականության շրջանակներում: Երբ ես ստանձնել եմ նախարարի պաշտոնը, 1-2 ՔԿՀ-ներում եղել են խցեր, որտեղ մի մահճակալի վրա մեկից ավելի մարդ է քնել հերթով: Իմ պաշտոնավարման ժամանակ այդ խնդիրը լուծվել է վերաբաշխումների, պայմանական վաղաժամկետ ազատումների շնորհիվ, նաեւ մարդիկ են կալանքից ազատ արձակվել: Սա համակցության մեջ է, որ իրականացվել է»,- պատասխանեց զեկուցողը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր