Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

31 հոկ 2018 21:43

Բոլորս էլ սիրում ենք Շառլ Ազնավուրին, բայց սիրելով քանդել ուրիշ բան՝ մտածողություն, ինչ է նշանակում. Մկրտիչ Մինասյան

ՀՀ մշակույթի նախարարությունը հանրային քննարկում է կազմակերպում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով:
Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց  Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ:
 
Մկրտիչ Մինասյանը Hayacq.com-ի հետ զրույցում նշեց, որ նման քննարկումը շատ անարդյունավետ է և պարզապես դրա իմաստը չկա:
 
-Զվարթնոցը շատ լավ անուն է նաև խորհրդանշական, ինչո՞ւ պետք է մենք հրաժարվենք, Շառլ Ազնավուրն էլ մեր շատ սիրելի շանսոնյեն է, ինչի ենք հակադրում մեկը մյուսին: Շառլ Ազնավուրի անվան կենտրոնը կա, հրապարակը կա, նրա արձանը կա տարբեր տեղերում: Վերջապես բոլորն էլ սիրում են նրան, բայց սիրելով անել մի բան քանդելով ուրիշ բան՝ մտածողություն, ինչի՞ համար, ես դա չեմ կարողանում հասկանալ: Երևի ուրիշ կերպ են նրանք մտածում, չգիտեմ ինչպես են մտածում:
 
Զվարթնոցը տեղանքով, տեղադրությամբ ճանաչելիությամբ համահունչ է և ինչքան էլ փոխեն Շառլ Ազնավուրի անվան, միևնույնն է գործածվելու է Զվարթնոց անունը: Այդպես է տրամադրում տեղանքը, այդպես է տրամադրում մեր հռչակավոր Զվարթնոց տաճարը՝ չէ որ այն նույնպես միջազգային նշանակություն ունեցքող տաճար է, այդպես է տրամադրում հենց Արարատը:
 
Լավ վերջին հաշվով մենք ի՞նչն ենք փոխարինում ինչո՞վ, ինչի՞ համար: Բոլորս էլ շատ ենք սիրում Շառլ Ազնավուրին, բայց չի կարելի նման քայլերի գնալ, ուղղակի պետք է դադարեցնել: Ի՞նչ է նշանակում մշակույթի նախարարությունը որոշում է քննարկումներ անցկացնել փոխել, թե չփոխել, ուրիշ գործ չունեն չեմ հասկանում, ոլորտում բավականին աշխատանք կա անելու, շատ կարևոր գործեր կան՝ թող զբաղվեն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր