Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին          Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է       Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին    

01 նոյ 2018 16:30

Երևանը մտադիր է Խաչատուրովին հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. ՀՀ նախագահ

Երևանը մտադիր է Խաչատուրովին հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. ՀՀ նախագահՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ Յուրի Խաչատուրովը, ամենայն հավանականությամբ, հետ է կանչվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, հայտնում է «Интерфакс-Запад»-ը:
«Ամենայն հավանականությամբ, Հայաստանը հետ է կանչելու իր ներկայացուցչին», — Մինսկում լրագրողներին ասել է Ա. Սարգսյանը:
Հայաստանի նախագահը դա պայմանավորում է այն հանգամանքի հետ, որ Յ. Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է և երկիրն իրավունք ունի որոշել, արդյո՞ք իր ներկայացուցչին թողնի գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե՞ ոչ:
«Այս պահին այս ուղղությամբ որոշակի իրավական գործընթաց է իրականացվում», — հավելել է նա:
Քաղաքականություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր