Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

01 նոյ 2018 20:22

Կայարանում մուրացկանություն անող կինը պարզվել է, որ գործարարի մայր է

Չինաստանում, Հանչժոուի Արևելյան երկաթգծի կայարանի ղեկավարությունը կայարանի ուղևորներին և այցելուներին խնդրել է ողորմություն չտալ դրամարկղերի մոտ մուրացկանություն անող կնոջը, քանի որ նա գումարի կարիք չունի։
Ինչպես հաղորդում է South China Morning Post–ը՝ իրականում «մուրացիկը» շատ լավ ապահովված ընտանիքից է։ Նրա որդու խոսքերով՝ 79 –ամյա կինը մի քանի հաշիվ ունի բանկում։
Բացի այդ, նրա ընտանիքը գործարան ունի և հինգ հարկանի տուն։ Ինքը՝ կինը, հայտարարում է, որ փորձում է գումար կուտակել դայակի համար, որը նրան կարող է հետագայում պետք գալ։
«Ես ընդամենն ուզում եմ քաղաքային հեռախոսաքարտեր վաճառել, սակայն նրանք ինձ թույլ չեն տալիս»,– հայտարարում է նա։
Նրա որդու խոսքերով՝ նա իրեն էլ է ասել, որ կայարանում քարտեր է վաճառում, սակայն կայարանի աշխատակիցները նրան պատմել են, թե կայարանում իրականում ինչով է զբաղվում մայրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր