Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

02 նոյ 2018 20:50

Աղջիկը մարմնի 90 տոկոսի այրվածք է ստացել պենիցիլինից ալերգիկ ռեակցիայի պատճառով

Աղջիկը մարմնի 90 տոկոսի այրվածք է ստացել պենիցիլինից ալերգիկ ռեակցիայի պատճառով:
The Daily Mail-ը հայտնում է, որ 29-ամյա Քամիլ Լանիերը ստիպված էր բուժվելու համար հիվանդանոց ընդունվել, ընդ որում՝ աղջկա ամբողջ մարմինը վիրակապված էր՝ ոտքից մինչեւ գլուխ: Ալերգիկ ռեակցիան տարածվել էր ոչ միայն մաշկի վրա, այլ նաեւ լեզվի, շնչուղիների եւ սեռական օրգանների: Լանիերի ամբողջ մարմինը հիմա սպիներով է ծածկված:
Բժիշկները կարծում են, որ աղջկա մոտ եղել է տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ (TEN), որը միլիոն մարդու մեջ մեկի մոտ է հանդիպում: TEN-ին հատուկ են մաշկային վնասվածքները ալ բծերի տեսքով, ընդ որում՝ դրանք արագ են զարգանում եւ վերափոխվում բշտերի: Այնուհետեւ առաջանում են էպիդերմիսի շերտազատման ընդարձակ հատվածներ:
Աղջկան մշտապես հսկել են, որ հիվանդությունը աչքերին չհասնի եւ նրան տեսողությունից չզրկի: Լանիերը մի քանի օր խոսել չի կարողացել: Բացի այդ, որոշակի ժամանակահատված աղջիկը չի կարողացել սեռական կյանքով ապրել ուժգին ցավերի պատճառով: Նրա խոստովանությամբ՝ ինքն իր յուրաքանչյուր օրը ընդունել է որպես վերջին:
Չնայած մաշկային փոփոխություններն անշրջելի են, աղջիկը չի հուսալքվում եւ սովորում է գնահատել իր կյանքի յուրաքանչյուր րոպեն: «Հիմա ես ինձ եւ իմ մարմինը սիրում եմ իր բոլոր թերություններով ու սպիներով: Ամեն օր ես հնարավորություն ունեմ տեսնելու մայրամուտը կամ մեկ գավաթ թեյ խմելու»,- ասում է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր