17:15 - Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել         16:42 - Տեսանյութ. Մոսկվայում ամբաստանյալը դատարանից առաստաղի միջոցով փախչելու փորձ է կատարել      16:23 - Ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա    

05 նոյ 2018 15:30

Ուսուցիչների եւ գիտնականների աշխատավարձերի բարձրացում 2019 թվականին չենք նախատեսել. նախարար

Ուսուցիչների եւ գիտնականների աշխատավարձերի բարձրացում 2019 թվականին չենք նախատեսել. նախարարՈւսուցիչների եւ գիտնակաների աշխատավարձերի բարձրացում այս պահին չենք նախատեսել, բայց հույսով ենք, որ օպիտիմալացման ճանապարհին կլինի: «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ աշխատավարձերի բարձրացման թեմային անդրադարձել է վարչապետը վերջին ելույթում, որ եկամտահարկի նվազման հետ կապված աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի: «Բայց առանձին ուսուցիչների գծով եւ գիտակաների գծով այս պահին չունենք, բայց հույս ունենք, որ օպիտիմալացումների ճանապարհին կլինի»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը ասաց, որ կառուցվածքային փոփոխություններ են տեղի են ունենալու նաեւ նախարարությունում: «Ներկայումս անձամբ յուրաքանչյուր վարչության գնահատմամբ եմ զբաղված եւ նախնական դիտարկումները ցույց են տալիս՝ օպտիմալացման տեղ կա եւ արդյունավետության տեղ ունենք»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատար Հարությունյանը անդրադարձավ նաեւ դրույքաչափերին եւ ասաց, որ դպրոցը կրթական քաղաքականություն վարելու փոխարեն դարձրել են սոցիալական հարց լուծելու միջոց, երբ մեկ դրույքը մի քանի աշխատողի միջեւ կիսվում է: «Ընդ որում՝ սոցիալական անարդյունավետ աշխատանք են կատարել, երբ ուսուցիչը գնում է չորս ժամ է դասավանդում եւ տասը հազար դրամ է ստանում, դրանից էլ նրա արդյունավետությունը ցածր է, եւ նա սոցիալական խնդիր էլ չի լուծում»,-ասաց նա:
Նախարարը շարունակեց, թե հիմա հարց կհնչի, որ օպտիմալացման արդյունքում որոշ ուսուցիչներ դուրս կմնան դպրոցից: «Մենք հիմա մեր միջազգային գործընկների հետ քննարկում ենք, որպեսզի վերապատրաստումներ լինեն եւ այս մասնագետներն այլ որոտում աշխատանք գտնեն»:
Նախարարը նաեւ նշեց, որ պետք է սիստեմատիկ կեպով բարձրացնեն ուսուցիչների վարկանիշը, որը, ըստ նրա, մտածված կերպով իջեցվել է: «Հիմա այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր ենք իրականացնում, կայքերի հետ, հեռուստատեսության միջոցով եւ այլն»,- ասաց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր