Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

05 նոյ 2018 20:00

Ինչպես 5 րոպեում ազատվել դեմքի սև կետերից

Ինչպես 5 րոպեում ազատվել դեմքի սև կետերիցՈրքան գեղեցիկ տեսք ունի այն կանանց մաշկը, ովքեր ցուցապաստառներին կամ ամսագրերի էջերին գովազդում են այս կամ այն կոսմետիկ միջոցը: Թվում է, թե նրանց դեմքն անթերի է, չկան և ոչ մի պզուկ, կարմրություն, լայնացած ծակոտիներ կամ սև կետեր:
Սակայն դա միայն նկար է, իսկ իրական կյանքում, հավանաբար, յուրաքանչյուր մարդ բախվում է մաշկի հետ կապված խնդիրների և ցանկացած միջոցով ձգտում վերացնել դրանք` փորձելով ազատվել ինչպես տնային պայմաններում, այնպես էլ գեղեցկության սրահներ հաճախելով:
Մաշկի ամենատարածված խնդիրներից են, այսպես կոչված, «սև կետերը»: Ներկայացվող միջոցը ձեզ կօգնի ընդամենը 5 րոպեում ազարվել սև կետերից, ընդ որում` առանց բարդությունների:
Կես կիտրոնի վրա լցրեք 3-4 կաթիլ մեղր:
Մեղրով պատված կիտրոնը քսեք դեմքի այն հատվածներին, որտեղ առկան են սև կետերը` քթի շուրջբոլորը, դնչին և այլն:
Կիտրոնի` մեղրով թաթախված մսային մասը դեմքի վրա թողեք 5 րոպե:
Դեմքը լվացեք սառը ջրով և արդյունքը կզգաք անմիջապես:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր