Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

06 նոյ 2018 13:53

Թուրքիան ու Ադրբեջանը Եվրոպայում ամենավատն են տիրապետում անգլերենին

Թուրքիան ու Ադրբեջանը Եվրոպայում ամենավատն են տիրապետում անգլերենին«EF Education First» միջազգային ուսումնական կենտրոնը հետազոտություններ է անցկացրել աշխարհի 88 երկրներում, որպեսզի պարզի մարդկանց անգլերենի իմացության մակարդակը։

Հետազոտությունների ընթացքում հարցումներ են անցկացվել 88 երկրներից 1.3 մլն մարդկանց շրջանում, ում մայրենի լեզուն չի հանդիսանում անգլերենը։

Մարդկանց անգլերենի մակարդակը ստուգելուց հետո, նրանք ներառվել են «շատ լավ» «լավ», «միջին», «վատ» և «շատ վատ» դասակարգումների մեջ։

Թուրքիան ու Ադրբեջանը ընգրկվել են եվրոպական երկրների ցուցակում, որում կա 19 երկիր։  Այդ ցուցակում երկրները զբաղեցրել են  համապատասխանաբար 18-րդ ու 19-րդ տեղերը։ Իսկ ընդհանուր ցուցակի մեջ Թուրքիան զբաղեցրել է 72-րդ տեղը։
Ընդ որում Թուրքիան ու Ադրբեջանը ներառվել են ընդհանուր ցուցակի «շատ վատ» դասակարգման մեջ։  Այս դասակարգման մեջ են ընդգրկվել նաև Աֆղանստանը, Կամբոջան, Իրանը, Վենեսուելան, Սիրիան, Նիկարագուան։
Անգլերենին «շատ լավ» տիրապետող երկրների ցուցակը գլխավորել են Շվեդիան ու Հոլանդիան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր