Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

06 նոյ 2018 16:47

Ֆելիքս Ցոլակյանը հաստատում է Քոչարյանի հայտարարությունը. տեսանյութ

Լրագրողի  հարցին՝ դա վկայո՞ւմ է, որ այն ժամանակ կոռուպցիա չի եղել, Ցոլակյանը պատասխանեց. «Չեմ կարող ես արդեն պատասխան տալ մեկ ուրիշի համար»:
Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը հայտարարել էր. «Ի դեպ, իմ պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումներն ավելի քան հեռու են իրականությունից: Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուպցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում: Բայց նայեք:
Կոնկրետ Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, և ենթադրվում է, որ ստացել է, որովհետև նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչև 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի, և 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար:
Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։ Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին՝ այդ տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոնները զբաղեցնելով՝ այդ մարդը որևէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր