ՊԵԿ նախագահի հեղափոխական առաջարկը. չինովնիկների ազգականները՝ հարվածի տակ

ՊԵԿ նախագահի առաջարկը հեղափոխական է, և այն կարող է շեշտակի հարված հասցնել կոռուպցիային: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանության կոռումպացված ներկայացուցիչները մշտապես փորձել են իրենց սեփականությունը և ահռելի կարողությունը գրանցել իրենց հետ հեռու ազգակցական կապ ունեցող անձանց անունով, որպեսզի իրենց և իրենց ընտանիքի անդամների հայտարարգրերում դրանք չարտացոլվեն:
ՊԵԿ-ի այս նախաձեռնությամբ, երբ հայտարարգիր ներկայացնեն բոլորը, ապա չինովնիկների զոքանչները, վարորդները և այլ մտերիմներ չեն կարողանա թաքցնել իրենց անունով գրանցված կարողության իրական տերերին:
Եվ եթե սրանց էլ գուամրեն, որ ապօրինի հարստացումն այլևս քրեականացված է, ապա կարելի է վստահ ասել, որ կոռուպցիայի մակարդակը կիջնի, քանի որ ապօրինի կարողությունը թաքցնելը տասնյակ անգամ կդժվարանա:
Հիշեցնենք նաև, որ այս գաղափարի մասին տարիներ շարունակ խոսել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նախկին վարչապետը այս մեխանիզմը լավագույնն էր համարում կոռուպցիայի դեմ պայքարում: