Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրենը՝ վթարից տուժած զինծառայողների վիճակի մասին

«Նրանք հիմնականում ստացել են կոտրվածքներ, հոդախախտեր, արտաքին վնասվածքներ: Նրանց վիճակն, ընդհանուր առմամբ, գնահատվում է միջին ծանրության: Ծայրահեղ ծանր դեպքեր այս պահին չկան»,-ասել է նա:
Վիրավորների մի մասը տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում:
«21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,- գրել է նա:
Արծրուն Հովհաննիսյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել: