Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

08 նոյ 2018 12:04

Պետպատվերով բուժման գումարի տրամադրման կարգը փոխվում է

Պետպատվերով բուժման գումարի տրամադրման կարգը փոխվում էՀՀ առողջապահության նախարարությունը փոխելու է պետպատվերի գումարի տրամադրման համար բժշկական կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման տրամաբանությունը: 
Հնարավոր է, որ այդ պայմանագրերը կնքվեն մեկ տարուց կարճ ժամկետով և պարբերաբար վերանայվեն, ասել է նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
«Պետպատվերի գումարների տրամադրման պայմանագրերը բժշկական կազմակերպությունների հետ կնքվում են տարվա սկզբին՝ տարբեր սկզբունքների հիման վրա: Մինչ այժմ գործող սկզբունքը եղել է նախորդ տարվա եղած գումարի չափը: Սակայն մենք պայմանագրերի կնքման տրամաբանությունը փոխելու ենք: Վճարովի ծառայությունների թիվն ուղղակի ցուցիչ է բժշկական կազմակերպության արդյունավետության և որակի: Բժշկական կազմակերպություններն անհավասար պայմաններ չեն ունենալու պետական միջոցներից օգտվելու հարցում: Հնարավոր է, որ նույնիսկ պայմանագրերը կնքվեն ոչ թե մեկ տարով, այլ ավելի կարճ ժամկետով»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ այդ պայմանագրերը կարող են վերանայվել, իհարկե, բայց մի քանի ծառայությունների գծով՝սոցիալապես անապահով անձանց մատուցվող ծառայությունների ու զինծառայողներին մատուցվող ծառայությունների:
Մարզային բուժհաստատությունների դեպքում տրվող միջոցների չափը պայմանավորված է լինելու սպասարկվող բնակչության թվի, նաև նախորդ տարի արձանագրված դեպքերի հետ: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ արդեն որոշակի վերաբաշխումներ են արել, շատ միջոցներ ուղղել են դեպի մարզեր:

Նա նկատեց՝ բուժհաստատություններին պետպատվերի համար գումար տրամադրելու մեխանիզմը կփոխվի, եթե անցում կատարենք ապահովագրական համակարգին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր