Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

08 նոյ 2018 12:20

ՀՀԿ-ական պատգամավորի սկանդալային հայտարարությունը՝պետությունը միշտ կեղծ դեղեր է տրամադրել բնակչությանը

ՀՀԿ-ական պատգամավորի սկանդալային հայտարարությունը՝պետությունը միշտ կեղծ դեղեր է տրամադրել բնակչությանըԱյսօր ԱԺ-ում առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հերթական ուշագրավ հայտարարությունն արեց: Նա փաստացիորեն հայտարարեց, որ պետությունը միշտ կեղծ դեղեր է գնել ու առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանից ճշտեց՝ այս տարի գնելու են, թե՞ ոչ:
Հակոբ Հակոբյանի խոսքով՝ «Մենք միշտ նման քննարկումների ժամանակ կեղծ եւ ժամկետանց դեղերի հատկացումների հարցն ենք քննարկել, դա վերացե՞լ է, թե՞ չի վերացել»:
Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ այդ հարցը օրակարգում է, բայց կեղծ դեղերի հարցով պետք է զբաղվեն մի շարք այլ գերատեսչություններ՝ սկսած մաքսայինից, մինչեւ դեղերի փորձագիտական կենտրոնը, օպերատիվ ինֆորմացիայի վրա ընթացիկ ստուգումներով զբաղվող առողջապահության պետական տեսչությունը.
«Մենք այս պահին սպառնացող, ահագնացող վիճակ չունենք: Դեղերի մեծ մասը, ՀՀ ներկրվող, պատշաճ փորձաքննություն է անցնում եւ ներկրվում»: Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Էդ որ բողոքներ չունեք կեղծ դեղերի հետ կապված դա լավ է, բայց որ կեղծ դեղերի համար ՀՀ պետական բյուջեից փող է վճարվում, սա հստակ կապ ունի պետբյուջեի հետ»:
Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Պետական փողերով կեղծ դեղեր գնելը ուղիղ մեղադրանք է մեզ ու եթե նման տեղեկություն ունեք՝ հայտնեք: Պետության կողմից գնվող դեղերի մեջ կեղծ չկա ու չի կարող լինել: Պետությունը կեղծ դեղ չի գնում ու չի տալիս ոչ մեկին, ինչքան էլ որ դուք դրա մասին ասեք»: Հակոբ Հակոբյանն էլ վերահաստատեց իր ասածը.
«Պետությունը միշտ գումարներ է տրամադրել դեղերով սպասարկելու հասարակությանը, որոնց մեջ եղել են կեղծ դեղեր: Դուք մնացեք ձեր կարծիքին»: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ՀՀԿ-ի իշխանության ժամանակ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է եղել՝ սկսած 2008-ից, իսկ ԱԺ-ն վերահսկող մարմին է գործադիրի աշխատանքի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր