Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

08 նոյ 2018 14:07

Տեսանյութ.Հնարավո՞ր է ՊՆ մեքենաներն այլեւս ժամկետային զինծառայողները չվարեն

Տեսանյութ.Հնարավո՞ր է ՊՆ մեքենաներն այլեւս ժամկետային զինծառայողները չվարենՊաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը չի բացառում, որ կվերանայվի որոշումը, համաձայն որի, ՊՆ մեքենաները վարում են ժամկետային զինծառայողները։
Այսօր՝ նոյեմբերի 8–ին, Կառավարության նիստից հետո լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք նախօրեին 4 զինծառայողի կյանք խլած ողբերգական վթարից հետո հնարավոր է վերանայվի այդ որոշումը։

«Ժամկետային զինծառայողները երբ որ նշանակվում են վարորդի պաշտոնում, դա չի լինում հրամանատարի կամ ստորադաս ու վերադաս պաշտոնյայի ցանկությամբ, այդ վարորդները մինչեւ բանակ զորակոչվելն անցնում են համապատասխան պատրաստություն։ Այս դեպքում եթե պարզվի, որ վարորդի մեղքով է եղել, որոշակի խնդիրներ կարող են առաջանալ այդ ծրագրերը վերանայելու հետ կապված, բայց այս վարորդը բավականին հմուտ վարորդ է եղել, մի քանի ամսից զորացրվելու էր, այդ պատճառով այս պահին որեւէ բան ասել չեմ կարող»,– ասաց փոխնախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 7–ին ժամը 13.00-ի սահմաններում N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ–ում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող Էդգար Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող ժամկետային զինծառայողներ Հայրապետ Նաիրյանը, Հրանտ Գասպարյանը եւ Դավիթ Մելքոնյանը մահացել են: Վթարի հետեւանքով բեռնատարի թափքում գտնվող զինծառայողներից 8–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ եւ «Գորիս» բժշկական կենտրոն: Նրանց վիճակը բավարար է։
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ նշանակված ծառայողական քննության նախնական տվյալներով,
Վթարի պատճառների շարքում կան տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր