Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը    

09 նոյ 2018 12:43

Ռուսական ԶԼՄ-ներում գլխավոր «մեղավոր» են նշվում Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանը

 Ռուսական ԶԼՄ-ներում գլխավոր «մեղավոր» են նշվում Հայաստանն ու Նիկոլ ՓաշինյանըԱստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հավաքը բուռն քննարկումների տեղիք է տվել: Ռուսական ԶԼՄ-ներում երբեւէ թերեւս այսքան ուշադրություն չէր դարձվել նման հավաքներին, դրանց հրապարակումներում գլխավոր «մեղավոր» են նշվում Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանը:
Յուրի Խաչատուրովի հետ կապված հայտնի պատմությունը կենդանություն էր մտցրել այս մարգինալ բլոկի շուրջ: Աստանայի հավաքի ընթացքում նոր գլխավոր քարտուղարի հարցը դարձավ գլխավոր ինտրիգը, որի շուրջ ծավալվեց կուլիսային պայքարն, ու բացահայտվեցին անդամ երկրների որոշակի հակասություններ:

Հայաստանը ցանկանում է մինչեւ 2020 թ. պահել գլխավոր քարտուղարի պոստը, Բելառուսն առիթից օգտվելով ցանկանում է նշանակել իր ներկայացուցչին, եւ այդ հարցում նրան աջակցում է Ղազախստանը: Երրորդ սցենարը «ռուսականն» է, Մոսկվան համարում է, որ մինչեւ Հայաստանի քվոտայի վերջը՝ 2020 թ, ավելի լավ է աշխատի ներկայիս պաշտոնակատարը:
Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Նազարբաեւը հանդիպումից առաջ հայտարարել է, թե օրակարգի հարցերը կարելի է քննարկել 1,5 ժամում, ինչին համաձայնվել է Լուկաշենկոն: Սակայն փակ հանդիպումը տեւել է երեք ժամ, որից հետո Նազարբաեւը մոտեցել է լրագրողներին ու հայտարարել, որ չնայած Հայաստանի ցանկությանը, ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը լինելու է Բելառուսի ներկայացուցիչը, եւ որոշումն ընդունվելու է Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի 6-ին:
Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Պուտինը ներկա էր եւ հետեւում էր Նիկոլ Փաշինյանի ու Լուկաշենկոյի մենամարտին, միաժամանակ նշելով, թե հաղթանակն ու պարտությունն այս հարցում զուտ անձնական խնդիր է եւ ոչ մի կերպ չի անդրադառնալու ՀԱՊԿ-ի վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր