Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

09 նոյ 2018 13:35

Լուկաշենկոյին փոքր և հպարտ Հայաստանի դեմ դրդում է Ադրբեջանը. այնուամենայնիվ,Փաշինյանը վճռական էր

Լուկաշենկոյին փոքր և հպարտ Հայաստանի դեմ դրդում է Ադրբեջանը. այնուամենայնիվ,Փաշինյանը վճռական էրМосковский комсомолец պարբերականն անդրադարձել է երեկ Աստանայում ՀԱՊԿ նիստի շրջանակներում կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության քննարկմանը:
Պարբերականի տեղեկություններով՝ թեժ քննարկում է տեղի ունեցել հայկական և բելառուսական կողմերի միջև, Բելառուսը կողմ է եղել այբբենական կարգով պաշտոնի ռոտացիային:
«Նիկոլ Փաշինյանն Աստանայում վճռական էր տրամադրված. պաշտոնին Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի էր առաջարկում, սակայն առաջարկին դեմ էր Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա որոշեց, որ եթե Երևանն ինքնակամ հետ է կանչել իր ներկայացուցչին, ապա ինչի՞ մասին է խոսքը»,- գրում է Московский комсомолец-ը:
Տեղեկություն է տարածվել նաև, որ Լուկաշենկոյին նման դիրքորոշման է դրդում Ադրբեջանը:
«Լուրեր տարածվեցին, որ փոքր և հպարտ Հայաստանի դեմ խաղում է Ադրբեջանը: Եվ պատահական չէր, որ Բելառուսը գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջարկեց Բաքվի ուսումնարանի շրջանավարտին (Ստանիսլավ Զասնավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը)»,- ասվում է հոդվածում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կընտրվի դեկտեմբերի 6-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր