Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

10 նոյ 2018 13:18

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետԱրարատի մարզի Զանգակատուն գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը։ Այս մասին  ասել է համայնքապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը։
«Իրենց տարածքում, պետական սահմանից այն կողմ, ադրբեջանցիներն առաջ են բերել դիրքերը, եւ մեր միջտարածքային տարածությունը բավականին մոտեցել է՝ մի քանի  կիլոմետր։ Այդ պատճառով կրակոցներն ավելացել են եւ մոտ 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ»,– նշել է գյուղապետի պաշտոնակատարը։

Հովիկ Կարապետյանը նաև նշել է, որ այս տարի կրակոցներից հրդեհներ են բռնկվել  գարու ցանքատարածություններում եւ արոտավայրերում։ Կառավարությունն շուտով՝ հաջորդ շաբաթ, գումարով կփոխահոտւցի գյուղացիներին հասցված վնասը։  
«Ինչպես Տավուշում, մեր գյուղի այդ հատվածում ևս, հիմա վտանգավոր է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Քննարկում ենք՝ տեսնենք հնարավոր է այդ հողատարածքները այլ հողատարածքներով փոխանակել։ Մեր ժողովուրդը ուղղակի սովոր չէ նման պայմաններում աշխատել, բայց դա չի նշանակում, որ այդ տարածքներն անմշակ են մնալու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր