Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 նոյ 2018 18:18

Մթերք, որ օնկոլոգներն օգտագործում են ամեն օր

Մթերք, որ օնկոլոգներն օգտագործում են ամեն օրՈչ մի մթերք չի կարող 100 տոկոսով պաշտպանել քաղցկեղից, սակայն մթերքի մի մասը կարող է էականորեն նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգ ներառել հետևյալ մթերքները:

Սխտոր: Սխտորը միացություններ է պարունակում, որոնք կարող են խթանել իմունային համակարգի պաշտպանական կարողությունները:

Բրոկոլի: Բրոկոլին մի շարք սննդարար նյութեր է պարունակում և պետք է առողջ սննդակարգի անբաժան մասը լինի, սակայն մասնագետները զգուշացնում են՝ այն չի կարելի պատրաստել միկրոալիքային վառարանում. այս դեպքում սննդարար նյութերի 97 տոկոսն անհետանում են: 

Բրազիլական ընկույզ: Ընդեղենի այս տեսակը սելեն է պարունակում, ինչը կարող է նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը:

Ցիտրուսային մրգեր: Կիտրոնի, նարնջի, թուրինջի պարբերական օգտագործումը կարող է օգնել նվազեցնել կերակրափողի, ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Հապալաս: Այս հատապտուղը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կարող են չեզոքացնել ազատ ռադիկալների ազդեցությունը: Սրանք վնասում են առողջ հյուսվածքներն ու կարող են հանգեցնել վտանգավոր հիվանդությունների զարգացման:

Սաղմոն: Ձկնամթերքն առողջ ճարպեր է պարունակում, որոնք կարևոր են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար:

Կիվի: Այս միրգը հարուստ է C, E վիտամիններով, լյուտեինով, պղնձով և հակաօքսիդանտներով, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների ազդեցությունն ու պաշտպանում առողջությունը:

Թեյ: Որոշ հետազոտություններ պնդում են, որ օրվա ընթացքում երկու բաժակ թեյի օգտագործումը կարող է 32 տոկոսով նվազեցնել ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Խնձոր: Խնձորը սննդային մանրաթելեր է պարունակում, որոնք կարող են օգնել նվազեցնել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Բացի այդ՝ խնձորը հարուստ է հակաօքսիդանտներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր