«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

12 նոյ 2018 14:18

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին համարում է որպես 2008-ի մարտի 1-ի անկարգությունների հրահրող

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին համարում է որպես 2008-ի մարտի 1-ի անկարգությունների հրահրողՀայաստանի հանրապետական կուսակցությունը տարածել է քաղաքական հայտարարության նախագիծ։ Նախագծի մասին նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։
«Խորհրդի նիստում ընդհանուր հավանության արժանացավ ներկայացված փաստաթուղթը: Որոշվեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար: Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն Կուսակցության գործադիր մարմնի նիստում: ՀՀԿ գործադիր մարմինը, առաջարկությունների քննարկման հիման վրա կհաստատի հայտարարության վերջնական տեքստը»,- նշված է հաղորդագրությունում:

14-էջանոց հայտարարության նախագիծը բաղկացած է հետևյալ բաժիններից․
1․ 2018թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին իրավիճակի զարգացման հիմնական հանգրվանների գնահատականը․
2. Փաշինյանի պաշտոնավարումը. սպասումներ և իրականություն,
3. ՀՀԿ-ի սխալներն ու բացթողումները, արձանագրած արդյունքները,
4․ ՀՀԿ-ի առաջիկա անելիքները,
5․ ՀՀԿ խորհրդի որոշումը։
Ապրիլ-մայիս ամիսների իրավիճակի զարգացման գնահատականում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ցույցերի պատճառը Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելն էր, ինչը ներկայացվեց որպես երրորդ ժամկետ։
Փաշինյանին մեղադրանք է հասցեագրվում նաև որպես 2008-ի մարտի 1-ի անկարգությունների հրահրող․
«Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը [Սերժ Սարգսյանը] հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը: Սակայն հանրությանը դա ներկայացվեց որպես ցուցարարների դեմ ուժ կիրառելու սպառնալիք, թեև հետագա գործողությունները, ինչպես նաև ապրիլի 22-ի հանդիպմանը նախորդած օրերին իրավապահների քայլերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չունեին նման ծրագրեր և նպատակներ»։

ՀՀԿ խորհրդի հայտարարության նախագծի որոշման մեջ նշվում է․
1․ Մասնակցել Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին:
2. Հավանություն տալ կուսակցության նախընտրական ծրագրի նախագծին և լիազորել Գործադիր մարմնին` լրամշակել այն՝ համաձայն խորհրդի նիստում հնչեցրած առաջարկների:
3. Հավանություն տալ ընտրական ցուցակի ձևավորման սկզբունքներին և լիազորել Գործադիր մարմնին՝ ձևավորելու և հաստատելու կուսակցության ընտրական ցուցակը:
4. Անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նախաձեռնել ՀՀԿ արդիականացման գործընթաց: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անդամագրման և անդամների հետ փոխգործակցության մեխանիզմների բարելավման, ինքնաբավ գործունեության համար անհրաժեշտ կուսակցական մեխանիզմների ներդրման, երիտասարդության հետ աշխատանքի որակի բարձրացման, գործունեության գաղափարական հենքերի ուժեղացման, ղեկավար կազմի համալրման մեխանիզմների վերանայման խնդիրներին:

Վերը նշված նպատակները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով պլանավորել և խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց անցակցնել կուսակցության համագումար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր